Սարկիսովը` Դուբլի և գոլային փոխանցման հեղինակ
Սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 12-րդ տուրում Նիժնի Նովգորոդի ”Վոլգան” 6:0 հաշվով ջախջախել է Խաբարովսկի ”ԲՄԱ Էներգիային”: Այս մրցավեճի լավագույն խաղացողը Արթուր Սարկիսովն էր, ով դարձել է դուբլի եւ երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:
”Վոլգա” – ”ԲՄԱ Էներգիա”՝ 6:0
Գոլերը՝ Կուխարչուկ 5,62, Սարկիսով 16, 37, Պոլյանին 25, Կոզլով 34:
Լավ է, որ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը լավ մարզավիճակում են և կկարողանան վնասվածք ստացած հարձակվողների բացը ինչ որ չափով լրացնել:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Արազ Օզբիլիսը վնասվածք ունեն և ամենայն հավանականությամբ չեն մասնակցի Սերբիայի դեմ խաղին: Յուրա Մովսիսյանն էլ արդեն ապաքինվել է վնասվցածքից և մարզավիճակ է ձեռք բերում, բայց այս մրցաշրջանում դեռևս պաշտոնական հանդիպում չի անցկացրել: