20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2014

Հեծանվորդուհիների համարձակ համազգեստը սկանդալ է առաջացրել /ֆոտո/

Կոլումբացի հեծանվորդուհիների համազգեստը այս ասպարեզում մեծ սկանդալ ու աղմուկ է բարձրացրել: Հեծանվորդների միջազգային միության նախագահ Բրայան Քուքսոնը վրդովվել է Կոլումբիայի հեծանվասպորտով զբաղվող մարզուհիների մարզահագուստից, այն անընդունելի համարելով: Նրանից բացի` Կոլումբիայի հեծանվասպորտի կանանց թիմի նոր մարզահագուստին արձագանքել են ամբողջ աշխարհում՝ հիմնականում վրդովված կամ կատակներով:  Խնդիրն այն է, որ մարզահագուստի մի հատված մարմնագույն գործվածքից է, ինչի պատճառով […]

”Էականն այլևս ոչ թե հարցազրույցներն են, այլ գործը”

”Հիմա այդ հարցազրույցներին, դրանց մեսիջներին ուշադրություն դարձնել այլևս պետք չէ, որովհետև հիմա քաղաքական գործիչների հայտարարությունները չէ, որ կարևոր են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալանը` պատասխանելով հարցին, թե մեսիջներ տեսնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում: ”Կարևորը գործունեությունն է, իսկ հարցազրույցները հետաքրքիր էին մի 15-20 տարի առաջ, երբ ինչ-որ նորություն […]

Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուորլիքը մտքեր փոխանակեցին սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման ընթացքում արծարծված հարցերի շուրջ։ Զրուցակիցները կարևորեցին հոկտեմբերին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Նիզամու, Հ. Հովսեփյան,  Ղարիբջանյան, Օդեսայի, Հրազդանի, Չեխովի,  Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան փողոցների, Վերին Շենգավիթ 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների, Արագածի, Սող. Տարոնցի, Կողբի փողոցների […]

Դաժան ավտովթարի հետեւանքով աղջկա գլուխը կտրվել է /ֆոտո, վիդեո/

Երեկ երեկոյան Բրյանսկում դաժան ավտովթար է տեղի ունեցել: Երկու բեռնատարներ փորձել են շրջվել, երբ Ադուտին անակնկալ կերպով հայնտվել է նրանց ճանապարհին: Բեռնատարներից մեկի վարորդը չի հասցրել արգելակել, ավտովթարի հետեւանքով Աուդիի տանիքը պոկվել է, իսկ ուղեւորուհու գլուխը կտրվել է: Մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Նախարարի որդին ազատվել է աշխատանքից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները, ով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդին է: 

՛՛Բորուսիա՛՛ Դորտմունդ – ՛՛Արսենալ՛՛ խաղից առաջ

Ինչպես արդեն գիտենք, այսօր՝ սեպտեմբերի 16–ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2014-15թթ. խաղարկությունը։ Խաղային օրվա կենտրոնական մրցավեճը կկայանա Դորտմունդում, որտեղ տեղի ‘’Բորուսիան’’ կընդունի Լոնդոնի ‘’Արսենալին’’:  ՛՛Բորուսիա՛՛ – ՛՛Արսենալ՛՛. ժամը 22:45  Բուքմեյքերների կարծիքը՝ ՛՛Բորուսիայի՛՛ հաղթանակ՝ 2,0 գործակից, ոչ ոքի՝ 3,4,  ՛՛Արսենալի՛՛ հաղթանակ՝ 3,7:   Հավանական կազմեր. ՛՛Բորուսիա՛՛ – Վայդենֆելեր, Պիշչեկ, Պապաստապոլուս, Սուբոտիչ, Դուրմ, Յոյիչ, Կել, Գրոսկրոյց, Մխիթարյան, Կագավա, Ռամոս  […]

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա

      Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38546 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ”Շտապբուժօգնություն” ծառայությունն արձանագրել է 3846 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 774 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ  վնասվածքները: Սեպտեմբերի 5-ից  11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 […]

Այս համակարգի դեպքում իշխանություններն ավելի հեշտ են վերարտադրվելու. ՀՅԴ

Այն, որ ՀՅԴ-ը կողմ է սահմանդարական բարեփոխումներին, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այսօր ”Ժառանգության” նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ”Մենք պետք է պահանջենք և պարտադրենք մեր ուզած փաթեթը: Անհրաժեշտ են սահմանադրական մակարդակում փոփոխություններ”,-նշեց Ա. Մինասյանը:  Ըստ պատգամավորի` նման կերպ մենք կունենանք անկախ ինքնուրույն դատական համակարգ: ”Ես համաձայն եմ, որ բազմաթիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի