21 Հունիսի, Saturday, 2025
KFC

”Էականն այլևս ոչ թե հարցազրույցներն են, այլ գործը”

”Հիմա այդ հարցազրույցներին, դրանց մեսիջներին ուշադրություն դարձնել այլևս պետք չէ, որովհետև հիմա քաղաքական գործիչների հայտարարությունները չէ, որ կարևոր են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալանը` պատասխանելով հարցին, թե մեսիջներ տեսնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում: ”Կարևորը գործունեությունն է, իսկ հարցազրույցները հետաքրքիր էին մի 15-20 տարի առաջ, երբ ինչ-որ նորություն կար, կամ դրանք իրենցից ինչ-որ կարևորություն էին ներկայացնում: Իհարկե, եթե փնտրեք, անտեղ բազմաթիվ մեսիջներ կգտնեք, բայց խնդիրը մեսիջներ գտնելը չէ, այլ գործ անելը, իսկ արդյունքը կերևա, երբ ինչ-որ մի գործուենություն կանեն, ես այդ գործունեությունը չեմ տեսնում”,-շեշտեց Ա. Բադալյանը:

 Հարցին, թե հնարավոր է աշնանն այդ գործունեությանն ականատես լինենք, նա պատասխանեց. ”Քառյակն է ասում, որ ինչ-որ թեժ աշուն պետք է լինի, և իրենք են խոստացել աշունը թեժացնել, թող թեժացնեն, գործողություն լինի, այդ դեպքում կարելի է քննարկել”: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ