21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հեծանվորդուհիների համարձակ համազգեստը սկանդալ է առաջացրել /ֆոտո/

Կոլումբացի հեծանվորդուհիների համազգեստը այս ասպարեզում մեծ սկանդալ ու աղմուկ է բարձրացրել:

Հեծանվորդների միջազգային միության նախագահ Բրայան Քուքսոնը վրդովվել է Կոլումբիայի հեծանվասպորտով զբաղվող մարզուհիների մարզահագուստից, այն անընդունելի համարելով: Նրանից բացի` Կոլումբիայի հեծանվասպորտի կանանց թիմի նոր մարզահագուստին արձագանքել են ամբողջ աշխարհում՝ հիմնականում վրդովված կամ կատակներով: 

Խնդիրն այն է, որ մարզահագուստի մի հատված մարմնագույն գործվածքից է, ինչի պատճառով տպավորություն է ստեղծվում, թե մարզուհիները գոտկատեղից ներքև մերկ են: 

Կոլումբիայի հեծանվորդների լիգայից արդարացել են, թե իրականում գործվածքի այդ հատվածի վրա ոսկեգույն զոլեր կան, որոնք անտեսանելի են լուսանկարներում: Իսկ Կոլումբիայում զարմացել են, թե ինչու է աշխարհը նոր ուշադրություն դարձնում իրենց մարզահագուստին, երբ դա օգտագործվում է արդեն մեկ տարի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ