11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այս համակարգի դեպքում իշխանություններն ավելի հեշտ են վերարտադրվելու. ՀՅԴ

Այն, որ ՀՅԴ-ը կողմ է սահմանդարական բարեփոխումներին, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այսօր ”Ժառանգության” նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ”Մենք պետք է պահանջենք և պարտադրենք մեր ուզած փաթեթը: Անհրաժեշտ են սահմանադրական մակարդակում փոփոխություններ”,-նշեց Ա. Մինասյանը: 

Ըստ պատգամավորի` նման կերպ մենք կունենանք անկախ ինքնուրույն դատական համակարգ: ”Ես համաձայն եմ, որ բազմաթիվ դրույթներ կան, որ չեն իրագործվում, բայց դրա պատճառն այն չէ, որ իշխանություններն ապաշնորհ են, այլ որ այդ դրույթներից շատերը հռչակագրային են”: 

Արծվիկ Մինասյանը կոչ արեց լսել 124-ամյա կուսակցությանը: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս չի կարծում, որ այս համակարգը նպաստում է երկրի զարգացմանը: ”Այս կիսանախագահական համակարգն ամբողջությամբ հարմարեցված է իշխանության վերարտադրության համար, իշխանությունները շատ ավելի հեշտ են վերարտադրվելու, եթե չփոխվի”,-շեշտեց Ա. Վարդանյանը: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ