07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 3, 2014

13.5 հազար դոլար արժողությամբ մատանին վերադարձրել է տիրոջը

Ամերիկուհի Էրին Կարոցցոն լողափին պատահաբար կորցրել է իր` 13.5 հազար դոլար արժողությամբ ամուսնական մատանին: Այս մասին նա գրել էր Ֆեյսբուքի իր էջում` նշելով նաեւ, որ “ամենայն հավանականությամբ որեւէ գանձ որոնող այն արդեն գտել ու իրեն է վերցրել”: Կինն ինչ որ առումով ճիշտ էր ենթադրել, քանի որ մատանին կորցնելուց մեկ ամիս անց այն գտել է 68-ամյա […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ, Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկին. «Հարգելի պարոն Տուսկ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, որը, հավատացած եմ, արգասաբեր կլինի թե՛ Եվրամիության անդամ պետությունների, թե՛ հարևան և գործընկեր երկրների համար: Մենք շահագրգիռ […]

‘’Այլընտրանքային ճանապարհ է պետք դեպի Ռուսաստան’’

Օգոստոսի 20-ին հորդառատ անձրեւների հետեւանքով գետի բերվածքները փակել էին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Անցակետը լիովին սկսել էր գործել սեպտեմբերի 1-ից: Նման պատահարներ լինում են տարին մի քանի անգամ` մեկ ձմեռն է փակվում` վատ եղանակային պայմաններից, մեկ անձրևների հետևանքով է փակվում: ‘’Լարսը փակվում է, Հայաստանի տնտեսությունը կանգնում է’’, – լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը և անհրաժեշտություն համարեց […]

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել միայն ու միայն առանց նախապայմանների. Շարմազանով

՛՛Էրդողանի այս հայտարարությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ թուրքական իշխանությունների և նորընտիր նախագահի ապակառուցողական քաղաքականությունը շարունակվում է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, հայ-թուրքական խնդիրն էլ լուծված կլինի: ՛՛Ինչպես նախկինում, հիմա ևս նրանք խոսում են նախապայմաններով: Եթե […]

ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին հեռացնել ՖԻՖԱ-ից եւ ՈՒԵՖԱ-ից

Եվրամիությունում քննարկվում է տարբեր  մրցաշարերում ռուս սպորտսմենների մասնակցության սահմանափակման հարցը: Մասնավորապես, ԵՄ նոր պատժամիջոցների շարքում քննարկվում է Ռուսաստանին ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի անդամությունից զրկելու հարցը: Նման որոշման արդյունքում ռուսները դուրս կմնան ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, Եվրագավաթներին մասնակցելուց: Չի բառացվում նաեւ, որ Ռուսաստանը կզրկվի 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ընդունելու իրավունքից:

Նոր նշանակում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից, իսկ Արթուր Օսիկյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով Արթուր Օսիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

Աջափնյակը ջուր չի ունենա

      «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: “Երևան […]

Աղանդավորը ստանում է հոգեկան տրավմա /վիդեո/

Աղանդավոր մարդը կամաց-կամաց կորցնում է ընտանիքի հետ իր կապը: Տվյալ դեպքում նա անգամ չի ցանկանում գիտակցել, որ գնում է սխալ ճանապարհով: Ելք չգտնելով նրա հարազատները դիմում են աջակից կառույցներին: Այս հարցի շուրջ այսօր լրագրողների հետ խոսեց  ”Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի”  ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: “Նա մոռանում է ընտանիքը, կորցնում ընտանիքի հետ կապը ու […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Հանրապետության Նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով: ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի