15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ, Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկին. «Հարգելի պարոն Տուսկ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, որը, հավատացած եմ, արգասաբեր կլինի թե՛ Եվրամիության անդամ պետությունների, թե՛ հարևան և գործընկեր երկրների համար:

Մենք շահագրգիռ ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն գործընկեր Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել՝ բացելով համագործակցության նոր հորիզոններ: Վերահաստատում եմ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական միության հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված համապարփակ գործակցությունը շարունակելու Հայաստանի հանձնառությունը:

Վստահ եմ, որ մեր միջև սկիզբ առած կառուցողական երկխոսությունը և հայ-լեհական դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա խորացման վրա»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ