15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել միայն ու միայն առանց նախապայմանների. Շարմազանով

՛՛Էրդողանի այս հայտարարությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ թուրքական իշխանությունների և նորընտիր նախագահի ապակառուցողական քաղաքականությունը շարունակվում է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, հայ-թուրքական խնդիրն էլ լուծված կլինի:

՛՛Ինչպես նախկինում, հիմա ևս նրանք խոսում են նախապայմաններով: Եթե ասում են, որ խնդիրը պետք է կարգավորվի միայն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման դեպքում, մեր կարծիքն էլ անփոփոխ է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որևէ ձևով կապ չունի այլ գործընթացի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ:

Ավելին, մեզ համար ցանկացած նախապայման անընդունելի է, և խնդիրը կարող է կարգավորվել միայն ու միայն առանց նախապայմանների: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել միայն առանց նախապայմանների՛՛,-ընդգծում է ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ