29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘’Այլընտրանքային ճանապարհ է պետք դեպի Ռուսաստան’’

Օգոստոսի 20-ին հորդառատ անձրեւների հետեւանքով գետի բերվածքները փակել էին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Անցակետը լիովին սկսել էր գործել սեպտեմբերի 1-ից: Նման պատահարներ լինում են տարին մի քանի անգամ` մեկ ձմեռն է փակվում` վատ եղանակային պայմաններից, մեկ անձրևների հետևանքով է փակվում:

‘’Լարսը փակվում է, Հայաստանի տնտեսությունը կանգնում է’’, – լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը և անհրաժեշտություն համարեց այլընտրանքային ճանապարհի կառուցումը դեպի Ռուսաստան.’’Այլընտրանքային Ճանապարհ չկա, և պետությունն էլ չի ցանկանում մտածել’’-նշեց Խաչատրյանը:

‘’Ճանապարհների խնդիրը լուծելուց մենք հետ ենք ընկնում, հետո չգիտեմ՝ ինչպես ենք դա լուծելու: Դրա փոխարեն Վրաստանը իր հարցերը լուծում է, Ադրբեջանը իր հարցերը լուծում է’’,-ասաց տնտեսագետը և տեղեկացրեց, որ Վրաստանը եկող տարի կավարտի դեպի Ղարս երկաթգծի կառուցումը:

Վահագն Խաչատրյանը ընդգծեց, որ ձմեռվա ամիսներին պրոբլեմային է նաև Կապան-Մեղրի ավտոճանապարհը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ