20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 1, 2014

Քաղաքապետարանին հաջողվեց բավականին թեժ ու աշխույժ ամառ պարգևել

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի եզրափակիչ միջոցառումը «Դեպի դպրոց, բուհ ու գործ» խորագրով համերգն էր, որին մասնակցում էին հայկական էստրադայի տասնյակից ավելի երգիչներ։  Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև այն անհատներին ու կազմակերպություններին, ովքեր քաղաքապետարանի աջակիցը եղան եռամսյա այս ծրագիրն իրականացնելիս։ […]

Սեպտեմբերի 2-ից սկսած ամեն երեքշաբթի. Սփյուռք-ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ՝ Skype-ի միջոցով

Արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ […]

Ինչպես անցնել աշխատանքային ռեժիմին արձակուրդից հետո. խորհուրդներ

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ արձակուրդից հետո մարդկանց 10-15%-ի մոտ նկատվում է դիսխոլիկ կոչվող երևույթը: Նրանց մոտ առաջանում է անտարբերության ու թուլության, հիասթափության պահ, պատճառը հիմնականում ոչ ճիշտ հանգիստն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նա նշեց, որ հիմա  հոգեբանության մեջ նոր ուղղություն է ստեղծվում՝ հանգստի հոգեբանություն, որը հնարավորություն կտա մարդուն […]

Աշխատանքային ներգաղթյալները Ռուսաստանում այսօրվանից կարող են պատմության թեստ հանձնել

Այսօրվանից` սեպտեմբերի 1-ից Ռուսաստան ժամանող աշխատանքային ներգաղթյալները կարող են Ռուսաստանի պատմության մասին թեստ հանձնել, սակայն դեռեւս տստ ցանկության: Իսկ ահա 2015-ից այդ թեստն անցնելու են պարտադիր կարգով, որպեսզի օրինականապես աշխատանքի տեղավորվեն, տեղեկացնում է newsru.com-ը: Ինչպես նշվում է, ընդհանուր պատրաստվել է պատմության վերաբերյալ 100 հարց` յուրաքանչյուր հարցին պատասխանի 5 տարբերակով: Այսօրվանից հարցերը իրենց տարբերակներով կտեղադրվեն ռուսական […]

Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ պարտվեց 2-0 հաղթելուց հետո/վիդեո/

Երեկ Մադրիդի ‘’Ռեալն’’ երկու գնդակի առավելություն ունենալուց հետո 2-4 հաշվով պարտվեց ՛՛Ռեալ Սոսյեդադին՛՛: Սա ակումբի առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում: Խաղի սկբնամասում իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ու ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկական անգամ գրավեցին ՛՛Ռեալ Սոսյեդադի՛՛ դարպասը, սակայն մինչեւ ընդմիջման գնալը բասկերը հավասարեցրին հաշիվը: Երկրորդ խաղակեսում ՛՛Ռեալ Սոսյեդադը՛՛ խփեց եւս 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ: Դաշտի […]

Գիտելիքն անգնահատելի արժեք է. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ.           Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին  լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ  բոլորիդ։ Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային  մտածողության ուրույն դրսևորումներից է, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր […]

Արթուր Աբրահամը՝ Մերկելի նստավայրում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր` օգոստոսի 31-ին, հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` մասնակցելու “Բաց դռների օր” միջոցառմանը: Արթուր Աբրահամը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ, նրանց եւ գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցներում բարձրաձայնել Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին: Տեղեկացնենք նաեւ, որ Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) […]

Հնարավոր են կարճատև տեղումներ

Սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին`հարավ-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կնվազի 1-2 աստիճանով, 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով: 

Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը

Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը: Այն իր մեջ կընդգրկի փաստաթղթի մոտ 80%-ը, այդ թվում` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին /DCFTA/, տեղեկացնում է apsny.ge-ն: Փաստաթղթի շրջանակում վրացական արտադրության գրեթե բոլոր մթերքները ԵՄ շուկա արտահանելիս կազատվեն մաքսային սակագնից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի