08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արթուր Աբրահամը՝ Մերկելի նստավայրում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր` օգոստոսի 31-ին, հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` մասնակցելու “Բաց դռների օր” միջոցառմանը:

Արթուր Աբրահամը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ, նրանց եւ գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցներում բարձրաձայնել Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին:

Տեղեկացնենք նաեւ, որ Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ամենօրյա մարզումների մեջ է Բեռլինում, նա պատրաստվում է սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք մենամարտին: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ