06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Գիտելիքն անգնահատելի արժեք է. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ.

          Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին  լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ  բոլորիդ։

Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային  մտածողության ուրույն դրսևորումներից է, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, տոնական, ոգևորիչ ու լիահույս  է լինում: Այն  առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքը:

           Գիտելիքն անգնահատելի արժեք է։  Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի  իրականացնել  պատանեկան  երազանքներից հառնող բարձր նպատակները։ Այս ամենն առավել ևս կարևորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը։

      Հարգարժա՜ն ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության  պահպանման, մեր  երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի  երաշխավորը հանդիսանում եք Դուք։:

Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները Հայաստանի քաղաքացիների նոր սերնդի համար կդառնան իրենց օժտվածության ու տաղանդի զարգացման, գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ:        

Կրկին շնորհավորում եմ  բոլորիդ  Գիտության և  Դպրության օրվա  կապակցությամբ,  ցանկանում նորանոր հաջողություններ։  

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ