15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

“Իմ տղան չի ուզում, որ ես իրեն տեսնեմ ապակու հետևից…” /վիդեո/

Շանթի և ընկերների գործով նոյեմբերի 5-ից կալանավորված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը երեկ դատարան էր եկել որդուն տեսնելու հույսով: Լաուրա Պետրոսյանը նաև գործով վկա է, քանի որ նրա տղային մեղադրում են նաև թմրանյութեր պահելու մեջ: Մոր փոխանցմամբ Հայկը բավականին կիրթ և խելացի տղա է, մշտապես զբաղվել է հանրօգուտ աշխատանքով.”Իմ տղան հանրային խորհրդի անդամ է, նա […]

ԱԱ-2014. Բրազիլիան կամային հաղթանակ տոնեց բացման խաղում/վիդեո/

Բրազիլիա-Խորվաթիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնությունը: 11-րդ րոպեին Մարսելոն դարձավ ինքնգոլի հեղինակ: Հետագայում բրազիլացիները Նեյմարի դուբլի և Օսկար գոլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեցին: Այսօր կկայանան Մեքսիկա-Կամերուն, Իսպանիա-Նիդերլանդներ և Չիլի-Ավստրալիա հանդիպումերը:

Էպոսագետը՝ գրքերի աշխարհում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով “Արթիկ” ՔԿՀ-ում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանը քրեակատարողական հիմնարկում իրեն պահում է բոլորից մեկուսացված: Թերթին հասած տեղեկություններով՝ վերջինս ոչ ոքի հետ չի շփվում եւ գրեթե օրվա մեծ մասն  անց է կացնում գրքեր կարդալով: ՔԿՀ-ի գրեթե բոլոր աշխատակիցները  նկատել են, որ նա ապրում է գրքերի աշխարհում: Շարունակությունը […]

Րաֆֆին՝ թարմ փողերից. Իրավունք

“Իրավունք”-ը  “Բամբասանք” խորագրի տակ գրում է, որ “Ժառանգություն”-ում այնքան էլ չեն ուրախացել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԱՄՆ-ից վերադառնալու փաստից: Ըստ թերթի աղբյուրների, “Ժառանգության” առաջնորդն առանձանապես ուրախացնելու բան չուներ՝ կուսակիցներին թարմ ֆինանսով ապահովելու տեսակետից: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կանգառներում չեն ուզում լսել. Չորրորդ իշխանություն

Արդեն մի քանի ամիս է, ինչ Մաշտոցի պողոտայի նոր կանգառներում օր ու գիշեր ռադիո կամ երաժշտություն է հեռարձակվում: “Չորրորդ իշխանություն” թերթի հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին այդ կանգառներում տիրող աղմուկից: “Կամ անկապ երաժշտություն է միացրած, կամ իրենց ուզած ռադիոն է միացրած, ինչ-որ լուրեր են, բայց մարդ լսում է ու ոչինչ էլ չի հասկանում: Ու […]

Ո՞ր աղբյուրից է ջուր խմում 5-րդ իշխանությունը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է. “ Իշխանության ճյուղերը, ինչպես հայտնի է, չորսն են. օրենսդիր, գործադիր, դատական եւ լրատվամիջոցներ։     Սակայն արդեն վաղուց ողջ աշխարհում, իսկ մեզանում՝ վերջին տարիներին, ձեւավորվում է իշխանության եւս մեկ ճյուղ. ակտիվ քաղաքացիական հասարակություն։ “Դեմ եմ” եւ “Դուրս մեր գրպանից” նախաձեռնությունները, բնապահպանների, ճարտարապետական այս կամ այն հուշարձանի (այս օրերին՝ Աֆրիկյանների տան) քանդման հակառակորդների եւ […]

Կադրային ջարդ ֆիննախում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեկ լուրեր էին շրջում, որ ֆինանսների նախարարությունում համատարած կրճատումներ են՝ վերակառուցման անվան տակ: Մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից: Նրանց փոխարեն ֆիննախ են տեղափոխվում հարկայինի աշխատակիցները: Ըստ լուրերի, ամբողջությամբ լուծարվել է ֆիննախի “կռուն”՝ վերահսկողության տեսչությունը, ինչը ոմանց ուրախություն է պատճառել՝ այն համարվում է ամենակոռումպացված կառույցներից մեկը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

“Էդ ի՛նչ դուրս տվեցիր”. Սերժ Սարգսյանը՝ Նազարբաեւին. Իրատես de facto

Աստանայում տեղի ունեցածը դեռ շարունակում է քննարկումների ծիրում մնալ, իսկ մինչ այդ հետաքրքիր մի մանրամասն է հայտնի դարձել “Իրատես de facto”-ին:  Ճիշտ է, Սերժ Սարգսյանն անմիջապես չի արձագանքել ալիեւյան նամակի նազարբաեւական ընթերցմանը, սակայն հարցը դրանով չի սահմանափակվել:  Ավելի ուշ քննարկումների ավարտից հետո, Հայաստանի նախագահը մոտեցել է Ղազախստանի “խանին” եւ համարյա հետեւյալ հանգով ասել. “Էդ ի՛նչ դուրս […]

Արթուր Բաղդասարյանին թույլ չեն տա. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, “Օրինաց երկիր” կուսակցությունն ու Հայաստանի ագրարային համալսարանը չեն կարողանում կիսել ՕԵԿ կենտրոնական գրասենյակի հետնամասում գտնվող տարածքը: ՕԵԿ-ը ցանկանում է այդտեղ վերջերս գնած “Երեւան” TV-ի համար տարածք կառուցել. իսկ համալսարանի ղեկավարությունն էլ պնդում է, որ տարածքն իրենն է, եւ իրենք պատրաստվում են այնտեղ համալսարանին կից լաբորատորիա կառուցել: Մանրամասները թերթի այսօրվա համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված