15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Հայաստանի մ. 19 տարեկանների հավաքականը պարտվեց Ուզբեկստանին

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը: Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց, իսկ երկրորդում մեր հավաքականը բաց թողեց 2 գնդակ և պարտվեց: Վաղը երկու երկրների մինչև 19 տարեկանների հավաքականները ևս մեկ հանդիպում կանցկացնեն: 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը անմիջապես կպատասխաներ Կիսիլյովին

 ”Շատ չեմ արժևորում Կիսիլյովին, նրա հայտարարությունը”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով ռուս լրագրողի պահվածքի ու արած հայտարարությունների մասին: Բաղդասարյանը շեշտեց` մեր մայրենի լեզուն հայերենն է, բայց միաժամանակ նկատեց. ”Մենք չենք ժխտել, որ մեր երկրում պետք է ուսումնասիրել նաև օտար լեզուներ: Մենք շահագրգռված ենք, որ մեր երիտասարդները կարողանան շատ լեզուների տիրապետել”: […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ

Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, կմեկնի ԼՂՀ, որտեղ կանցկացվի ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը ընդլայնված կազմով: ԱԺ […]

Հայտարարություն` Հ.Կյուրեղյանի վերաբերյալ

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել էր Հ. Կյուրեղյանին, ով սույն թվականի հունիսի 12-ին բերման էր ենթարկվել Կենտրոն և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտից` ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ , որով իր բողոքն […]

Շարունակվում են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները

Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014թ. ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Նախատեսված  22 կիլոմետրից շուրջ 14 կիլոմետրում աշխատանքներն ավարտվել են: Արդեն իսկ կառուցված ցանցերը նաև փորձարկվել են: Ոռոգման համակարգի ընդլայնման աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է  ավարտել հունիսի վերջին: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով էլ կատարվում են առկա ցանցի վնասված […]

Անի Զախարյանը նամակ է գրել ռուսաց թագավորին /վիդեո/

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինին, որը տեղադրել է “Ֆեյսբուքի” իր տարգերքում: Լրագրողների հետ ասուլիսում Անի Զախարյանը անդրադարձավ նամակի շարժառիթին:   Դիտեք տեսանյութը: Հրապարակում ենք նաեւ Զախարյանի նամակը ամբողջությամբ. От президенки Партии ,,Новая Политическая Культура Армении,, Ани Захарян Письмо Уважаемый Владимир Путин,прежде чем подойти к главному вопросу […]

Արտգործնախարարը ելույթ ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներին

Հունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱԺ արտաքին հարաբերությունների եւ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանական լսումներին, որոնք տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Ելույթ ունենալով լսումներին ներկա պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների առջեւ` նախարար Նալբանդյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի դիվանագիտական […]

Norway Chess-2014, Արոնյանը զրկվեց մրցաշարում հաղթելու հնարավորությունից

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրից առաջ հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը զրկվեց մրցաշարում հաղթելու հնարավորությունից: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց իտալացի Կարուանայի հետ: Արոնյանն ունի 3.5, իսկ մրցաշարի առաջատար Կարյակինը` 5 միավոր: Այսօր Արոնյանը սևերով կխաղա Տոպալովի հետ:

Արջի ծառայութան կարիք ՀՀԿ-ը չունի

 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին չբացառեց, որ քննարկելու են նաև հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը սահմանադրական բարեփոխումների հետ համատեղ: Նշենք, որ քառյակի պահանջներից մեկն էլ այդ ընտրակարգին անցնելն է:  ՛՛Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց առաջ չընկնելով նշեմ, որ համամասնական ընտրակարգն էլ է քննարկվելու, ցուցակները փակցնելու հարցը ևս քննարկվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված