09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Բելգիայի հայ երիտասարդները պահանջում են պատժել Գառնիի և Զվարթնոցի սրբապղծության մեղավորներին. բաց նամակ

Տեր կանգնենք մեր արժեքներին Մենք՝ Բելգիայի հայ երիտասարդներս, ահազանգելով դիմում ենք հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին: Սույն թվականի հունիսի 18-ին “Գառնի”  պատմամշակութային արգելոց-թանգարանը օտարերկրյա հյուրերի համար վերածվել էր ռեստորանային համալիրի: Կազմակերպված կերուխումի ժամանակ արգելոց-թանգարանի մուտքը փակել էին առօրյա այցելուների համար: Դրանից օրեր առաջ է՛լ ավելի անընդունելի իրադարձություն տեղի ունեցավ Զվարթնոց տաճարի տարածքում: Այս անգամ թույլ էր […]

”Եթե ուզում ենք ինչ-որ բանի հասնենք, պետք է անցնենք վրացական թիմին”.Արզումանյան

Հայաստանի հավաքականի և ղազախական ”Ակտոբեի” պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության վիճակահանության արդյունքների մասին, որի արդյունքում իր թիմը կհանդիպի Թբիլիսիի ”Դինամոյին”: ”Թբիլիսիի ”Դինամոն” լավ թիմ է: Վրացիները միշտ էլ տաղանդավոր են եղել: Գիտեմ, որ հիմա նրանց մոտ լավ թիմ է հավաքվել, ուժեղ լեգեոներներ ունեն: Կարող էր ավելի լավ լինել, սակայն եթե ինչ-որ բանի ուզում ենք հասնել, […]

Դուք արդեն մամայի բալաներ չեք, հաղթահարեք. Մանուկյանը` լրագրողներին /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դեմ է, որ Ազգային ժողովում դրես-կոդ սահմանվի լրագրողների համար և ԱԺ հավատարմագրվեն այն լրագրողներն, ովքեր նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մանուկյանը կոչ արեց լրագրողներին ոտքի կանգնել ու պայքարել սրա դեմ` հավելելով, որ ինքն ու շատ պատգամավորներ կլինեն լրագրողների կողքին: ”Բայց դրա վրա հույս մի […]

Լարված իրավիճակ Աֆրիկյանների տան մոտ. ոստիկանները ուժ են կիրառում/լրացված, վիդեո,ֆոտո/

Աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի ներկայությունն էլ չի կաշկանդել ոստիկաններին: Աշխարհահռչակ երաժիշտը ի պաշտպանություն քանդվող հուշարձանի համերգային փոքրիկ ծրագիր է իրականացրել Աֆրիկյանների տան մոտ: Այս պահին լարված իրավիճակ է Աֆրիկյանների տան մոտ: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ ակտիվիստները շարունակ բռունցքներով հարվածում են  տարածքը շինարարության նպատակով բաժանող՝ թիթեղյա ցանկապատին: Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ, անկախ սեռային պատկանելությունից […]

ՏՏ ոլորտը փոխադարձ օգնության է կանչում համալսարաններին

Մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում բուհերն այսուհետ ունենալու են անմիջական մասնակցություն՝ համագործակցելով ոլորտի խոշոր ընկերությունների հետ: Այսօր ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում համագործակցության եռակողմ հուշագիր ստորագրվեց “Technology and Science dynamics” ընկերության, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի և հայաստանյան մի քանի խոշոր բուհերի միջև, որոնք մասնագետներ են պատրաստում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Այդ բուհերն են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական […]

Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները

Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Հայկական երկու պետությունների կառավարությունների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաոլորտ համագործակցության սերտացման հեռանկարները և ապագա ծրագրերը: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է […]

Փաշինյանը` Քոչարյանից

Ռոբերտ Քոչարյանը անհանգստացած է Հայաստանում կոռուպցիայի ծավալներից: Գուցե մտավախություն ունի, թե Սերժ Սարգսյանը կամ խփել է, կամ ուր որ է կխփի՞ իր չորս միլիարդ դոլարանոց ռեկորդը: Facebook-յան հանրագրում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Քաղաքապետը շնորհակալագրեր հանձնեց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: Իսկ “Սուրբ Աստվածամայր”  ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մանկական վիրաբուժության ծառայության բնականոն և անխափան աշխատանքներում ներդրած բացառիկ ավանդի համար պարգևատրվել է “Երևան քաղաքի պատվավոր բժիշկ”  հուշամեդալով։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ […]

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Արցախում է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ օդանավակայանից ուղևորվել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին և ծաղկեպսակ դրել հուշարձանին: Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված