17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքապետը շնորհակալագրեր հանձնեց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: Իսկ “Սուրբ Աստվածամայր”  ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մանկական վիրաբուժության ծառայության բնականոն և անխափան աշխատանքներում ներդրած բացառիկ ավանդի համար պարգևատրվել է “Երևան քաղաքի պատվավոր բժիշկ”  հուշամեդալով։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի բոլոր աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և անմնացորդ նվիրումով աշխատանքին համար։ Բուժաշխատողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ գնահատանքի համար և հավաստել, որ այսուհետ ևս իրենց ողջ եռանդն ու գիտելիքները ներդնելու են Երևանի առողջապահական ոլորտի զարգացման գործին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ