08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Սերժ Սարգսյանը կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին […]

Հանրային խորհրդում քննարկվել է կուտակայինի հարցը

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունիսի 23-ին ընդունել է “Դեմ եմ” նախաձեռնության անդամ մի խումբ մանկավարժների՝ լսելու նրանց բողոքը “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ փոփոխված օրենքի վերաբերյալ:  Մանկավարժներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ այն հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ին կայացված որոշմանը և ՀՀ […]

ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթն ընթացել է բողոքի ակցիաներով

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն ընթացել է բողոքի ակցիայով, որն անցկացրել են եվրոպաբնակ ադրբեջանցիները: Գրված է azadliq.info կայքում: Ալիևի ելույթն սկսվելուց անմիջապես հետո Եվրոպայում բնակվող ադրբեջանցիները  “Ազատություն քաղբանտարկյալներին» բովանդակությամբ երկար պաստառ են պարզել: Նրանց հագին եղել են Ադրբեջանում քաղբանտարկյալների դիմանկարներով կարմիր շապիկներ և բերանները փակված է եղել սև շորերով: Ակցիան կազմակերպել է խոսքի ազատության «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը: Աղբյուրի խոսքով` կազմակերպությունը դրանով ցանկանում է ուշադրության հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների, ինչպես նաև`խոսքի և մամուլի ազատության բնագավառում տիրող ծանր վիճակը վրա:

Հայաստանը զբաղեցրել է 72-րդ տեղը աշխարհի ‘’լավ’’ երկրների ցուցակում

Good Country Index կայքի ներկայացրած վարկանիշի համաձայն Հայաստանը զբաղեցրել է 72-րդ տեղը աշխարհի ‘’լավ’’ երկրների ցուցակում: Նույն աղուսյակում Ադրբեջանը զբաղեցրել է 122-րդ, իսկ Թուրքիան 79-րդ հորիզոնականը: Ինչպես տեղեկացնում են վարկանիշ կազմողները, նրանք փորձել են վերլուծել, թե այդ երկրներից յուրաքանչյուրը ինչ ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում, որքանով է յուրաքանրյուր պետություն գործում ընդհանուր շահերի համար: Այս […]

Ջոն Քերրին ժամանել է իրաքյան Քրդստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունիսի 24-ին այցելել է իրաքյան Քրդստան: Այցի նպատակ է հանդիսանում օգնությունը իրաքյան իշխանություններին նոր միասնական պետություն ստեղծելու գործում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Սպասվում է, որ Քերրին բանակցություններ կվարի Իրաքի քրդական ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Որոշ տվյալներով, ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է նաև քուրդ առաջնորդներին խրախուսել երկրում քաղաքական կարգավորման […]

”Շիրակը” և ”Կրասնոդարը” ստորագրեցին համագործակցության պայմանագիր

”Շիրակ” ֆուտբոլային ակումբը և ”Կրասնոդար” ֆուտբոլային ակումբը ստորագրեցին համագործակցության  պայմանագիր: Համագործակցության շրջանակներում կիրականացվեն տարբեր մակարդակի  փորձի փոխանակումներ, կանցկացվեն ընկերական հանդիպումներ հիմնական և պատանեկան թիմերի միջև: Համագործակցությունը նեխատեում է նաև մի շարք այլ կետեր: Այս համագործակցության վառ ապացույց է ”Կրասնոդարի” ակադեմիայի երկու  երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխվելը ”Շիրակ”: Անդրեյ Գամալյանը և Վսեվոլոդ Երմակովը հանդես կգան հայկական ակումբում վարձավճարով: Նաև […]

Նախագահը հրամանագիր է ստորագրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի 40-րդ հոդվածով և հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները` ո ր ո շ ո ւ մ ե մ.  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել` Գեորգի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով Նունե […]

ԱԺ փոխնախագահը այցելեց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան /ֆոտո/

   ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին այցելեց  Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան, մտերմիկ զրույց ունեցավ հերոսի մոր՝ տիկին Զարուհու հետ, շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, հերոսի թողած հարուստ գրադարանին ու շենքային պայմաններին:          Զարուհի մայրիկը հպարտությամբ ու գոհունակությամբ էր պատմում հայրենիքի հանդեպ որդու անմնացորդ նվիրումի ու ազգանվեր գործերի մասին: Նա […]

Նախկին նախարարը դեսպան

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2014թ. Հունիսի 24 Երևան  ՆՀ- 150 -Ա

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված