Հայաստանը զբաղեցրել է 72-րդ տեղը աշխարհի ‘’լավ’’ երկրների ցուցակում
Good Country Index կայքի ներկայացրած վարկանիշի համաձայն Հայաստանը զբաղեցրել է 72-րդ տեղը աշխարհի ‘’լավ’’ երկրների ցուցակում: Նույն աղուսյակում Ադրբեջանը զբաղեցրել է 122-րդ, իսկ Թուրքիան 79-րդ հորիզոնականը:
Ինչպես տեղեկացնում են վարկանիշ կազմողները, նրանք փորձել են վերլուծել, թե այդ երկրներից յուրաքանչյուրը ինչ ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում, որքանով է յուրաքանրյուր պետություն գործում ընդհանուր շահերի համար: Այս համատեքստում “լավ” բառի հականիշ հանդիսանում է ոչ թե “վատ”-ը, այլ “էգոիստը”` նշում են նրանք:
Կազմման ընթացքում նաև հաշվի է առնվել երկրներում գիտության և տեխնիկայի զարգացվածության աստիճանը, մշակույթը և այլ ցուցանիշներ:
“Լավ” երկրների լավագույն հնգյակը կազմել են Իռլանդիան, Ֆինլանդյան, Շվեցարիան, Հոլանդիան և Նոր Զելանդիան: Վարկանիշը կազմվել է առաջին անգամ և ներգրավվել է ընդամենը 125 երկիր: