Լարված իրավիճակ Աֆրիկյանների տան մոտ. ոստիկանները ուժ են կիրառում/լրացված, վիդեո,ֆոտո/
Աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի ներկայությունն էլ չի կաշկանդել ոստիկաններին: Աշխարհահռչակ երաժիշտը ի պաշտպանություն քանդվող հուշարձանի համերգային փոքրիկ ծրագիր է իրականացրել Աֆրիկյանների տան մոտ:
Այս պահին լարված իրավիճակ է Աֆրիկյանների տան մոտ: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ ակտիվիստները շարունակ բռունցքներով հարվածում են տարածքը շինարարության նպատակով բաժանող՝ թիթեղյա ցանկապատին: Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ, անկախ սեռային պատկանելությունից և տարիքից:
Նրանք հրում և բռունցքներով հարվածում են հուշարձանի պահպանության համար պայքարողներին: Մեր թղթակցի հավաստմամբ շինարարությունը այս պահին ընթանում է և պայքարը գնալով ավելի սկանդալային երանգավորում է ստանում:
16:00-ին Ակտիվիստները հավաքված են Տերյան- Պուշկին խաչմերուկում, նրանցից անբաժան են նաև կարմիր բերետավորները, ակտիվիստները իրենց ձեռքին դատապարտող պաստառներ ունեն. “Իշխանությունը մեղավորա ապօրինի շինարարության համար”,-սա նրանց կարգախոսն է:
18:00 Ակտիվիստները դեռ շենքի մետ են, սպասում են, թե արդյոք որոշում կկայացվի, որ շենքի քանդելը դադարեցվի: