08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 26, 2014

ՄԻՊ-ը նախարարներին առաջարկում է դիմել դատարան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ հարկ եղած դեպքում օրենսդրական նախաձեռնությմաբ հանդես գալ՝ լուծելու համար ակցիաների ժամանակ քաղաքացիների դրսևորման ձևի հետ կապված խնդիրը: Նշենք, որ վարչապետն այսօր անդրադարձավ Ազգային ժողովի շենքի դիմաց ակտիվիստների՝ նախարարների և պատգամավորների վրա մեղադրամներ նետելուն: ՛՛Ես չեմ պատրաստվում որևէ […]

Երկրաշարժերը 2014թ. հունիսի 19-ից մինչև 25-ը

Ս.թ. հունիսի 19-ից մինչև 25-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից 2-ը` 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Ահար քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք: 3 բալ […]

Ինչո՞ւ պետությունը չի հոգում …/վիդեո/

Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Ունիսոն” ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը և “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան անդրադարձան նաև հաշմանդամների տրանսպորտային խնդիրներին: Սարգիզովան նկատեց, որ LIFE ծրագիրը աջակցում է աշխատանք ունեցող հաշմանդամների տեղափոխության հարցին լուծում տալուն Ալավերդյանն էլ հավելեց, որ այսօր Երևանում գործում են 1-2 տաքսի ծառայություններ, որոնք […]

ՀԱԿ-ի ֆիասկոն

Իմ լավ բարեկամ Armen Hakobyan-ի ստատուսը հուշեց անդրադառնալ այն ճանապարհին, որը հանգեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած հուժկու համաժողովրդական շարժման ֆիասկոյին կամ կուսակցականացմանը՝ նույն այդ շարժման փլատակների վրա:Բնականաբար, շատ իրադարձությունների տեղյակ եմ, որովհետև դրանց մասնակցել եմ անմիջականորեն՝ որպես ՀԱԿ անդամ կուսակցության ղեկավար մարմնի անդամ:Այս թեմայի շուրջ առանձապես ծավալվելու ցանկություն չէի ունենա, եթե այսօր ակտիվ չքննարկվեր ընդդիմադիր Քառյակի, հասկանալի է՝ նաև […]

Էնտերովիրուսային վարակների դեպքերը եզակի են

2014 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում`  Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզատանում և այլուր գրանցվել են բռնկումներ:   Հայաստանի Հանրապետությունում  դիտվում է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության աշխուժացում: 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին  արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք: Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր […]

Այսօր ”Շիրակը” և ”Միկան” ընկերական հանդիպում կանցկացնեն

Հունիսի 26-ին Գյումրիում ընկերական հանդիպում կանցկացնեն ”Միկան” և ”Շիրակը”, հանդիպումը նախատեսված է ժամը 18:00-ին: Այս հանդիպումը երկու թիմերի համար էլ վերջինն է եվրոպական ստուգատեսից առաջ: Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլում ”Միկային” բաժին է ընկել խորվաթական ”Սպլիտը”, իսկ ”Շիրակին”՝ Կարագանդայի ”Շախտյորը”:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով հունիսի 26-27-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա: Լատվիայի մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա առաջարկում է սահմանել վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքների և այլ նույնօրինակ վճարումների ողջամիտ կանոնակարգում: Կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել՝ միաժամանակ հայտնելով, որ արդեն իսկ ՀՀ Ազգային Ժողով է ներկայացրել […]

Փոփոխություններ դիվանագիտական կորպուսում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել.  Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի