08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 26, 2014

Գորիս-Տաթև հատվածում քարաթափման աշխատանքների համար գումար տրամադրվեց

ՀՀ կառավարությունը Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում քարաթափման աշխատանք իրականացնելու նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացրել է մոտ 19 մլն դրամ: Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն […]

Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Թաթուլ Մարգարյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում դեսպան:

ՀՀ ԱԺ-ի և ԼՂՀ ԱԺ-ի միջխորհրդարանական հանձնաժողովը դիմում է համանախագահներին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը, Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը: Արձանագրելով, որ` ի պատասխան Արցախի […]

Հայտնի գինեկոլոգ Նելլի Բասենցյանի դուստրը ծանր հիվանդ է, նա Գերմանիայում վիրահատվելու կարիք ունի /վիդեո/

Մարգարյան ծննդատան անվանի գինեկոլոգներից մեկի՝ Նելլի Բասենցյանի դուստրը՝ Մարիաննա Չիլինգարյանը, ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին: Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, և նրան միացրել են շնչառական ուղիներում դրական ճնշում ապահովող ապարատին: Մեկ օր անց երեխայի մոտ առաջացել է գլխուղեղի արյունազեղում և թոքային հյուսվածքի վնասվածք (պնևմոթորաքս): Ծնվելուց մեկ ամիս անց Մարիաննայի մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա: Կատարվել […]

Ռուսական և լեհական ակումբները հետաքրքրված են Արզումանյանի ծառայություններով

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկու ակումբներ հետաքրքրվում են Հայաստանի հավաքականի և ղազախական ”Ակտոբեի” պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Спорт-Экспресс-ը: Նշվում է, որ բացի ռուսական ակումբներից, 28-ամյա խաղացողով հետաքրքրվում է նաև Լեհաստանի չոմպիեն ”Լեգիան”: Արզումանյանի պայմանագիրը ”Ակտոբեի” հետ ավարտվում է դեկտեմբերին և սպասվում է, որ նրա ապագան կորոշվի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ”Ակտոբեի” ելույթներից […]

Ինչպիսին են հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում

Հունիսի 25-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում հրավիրված միջոցառման ընթացքում ներկայացվեցին Համշենը, համշենահայությունն ու նրա մշակույթը։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը։ Միջոցառումը կազմակերպել էր «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն Արևմտահայոց […]

Հաշմանդամություն ունեցող անձիք էլ կարող են աշխատել /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան և “Ոնիսոն” ՀԿ գործադիր տնօրեն  Արմեն Ալավերդյանը խոսեցին  “Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել. Արդարությունը ձեր ձեռքերում է” խորագրով մեկամսյա քարոզարշավի մասին: “Ծրագրի շրջանակներում մենք բազմաթիվ հիմնախնդիրներ ենք լուծում: Որևէ խնդիր հասարակության մեջ հնարավոր չէ լուծել, եթե հասարակության պատեկերացումները թույր են: Հաշմանդամություն ունեցող […]

՛՛Մենք պահանջում ենք կարմիր գծերի վերացում, ոչ թե 5 րոպեն սարքեն 15՛՛

‘’Մեր պահանջները ոչ մի կետով չեն բավարարվել: Ի սկզբանե, մենք պահանջոմ ենք կարմիր գծերի վերացում, ոչ թե 5 րոպեն սարքեն 15’’: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ ‘’Դուրս մեր գրպանից’’ նախաձեռության անդամ Արմեն Եփրեմյանը` ավելացնելով, որ իրենք շարունակելու են պայքարը, լինելու են երթեր մինչև կետերի ամբողջական բավարարում: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ‘’Դուրս մեր գրպանից’’ նախաձեռնությունը դիմում […]

”Ես չեմ հավատում, որ երբևէ կունենամ բնակարան”. ասում է 85- ամյա միայնակ անօթևան կինը /վիդեո/

”Շիրակ կենտրոնի” աշխատակիցների դիտարկումներով` Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Նրանցից շատերը ավելի քան քառորդ դար բնակվելով ժամանակավոր կոչվող թիթեղյա վագոն-տնակներում, կորցրել են երբևէ բարեկեցիկ բնակարանում բնակվելու իրենց հույսը: Ներկայացվող տեսանյութը 85-ամյա միայնակ տարեց կնոջ մասին է, նա միակ զավակի մահից հետո ամբողջովին մենակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի