08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2014

Ո՞ւր է Թեւոսիկը. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանության” տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Թեւոսիկը (Թեւոս Սաֆարյան) ազատ է արձակվել: Թերթը  փորձեց քրեակատարողական հիմնարկների լրատվության վարչությունից տեղեկանալ համապատասխանու՞մ է այս լուրը իրականությանը: Լրատվության վարչությունից ասացի, որ նման բան չկա, եւ Թեւոսիկը քաղաքային հիվանդանոցում բուժում ստանալուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Պարզապես պատրվակներ են՝ փողոց դուրս գալու

՛՛Ընդհանուր առմամբ եթե մենք սկսենք էմոցիաներին կուլ գնալ կամ նայել, թե ով ինչ է ցանկանում, բնականաբար, ընդդիմադիրները և ցույց անողները կարող են ասել, որ ընդհանրապես որևէ հարկ, որևէ գանձում չպիտի լինի, արդեն խնդիրն այն է, որ ոչ թե ցանկանում են՝ լավ բան կատարենք, այլ պարզապես դեմ են, և չեն ցանկանում արդյունքը տեսնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Գողականներին “պրոֆիլակտիկա” է անում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ ոստիկանություն էին բերման ենթարկվել 4 հայտնի գողականներ, որոնց անձնագրային անունները ճշտել չստացվեց, բայց նրանք հայտնի են իրենց մականուններով. Մանետի տղա Սամո, Գոնչո, օրենքով գող Խոյի տղա գող Աֆուլիկ, Շահումյանցի Ժիրո: Վերջին օրերին այս հեղինակությունների շրջանում ռեյդեր եւ խուզարկություններ են արվել: Նրանցից ոմանք հեռացել են հանրապետությունից, իսկ մնացողներին՝ “պրոֆիլակտիկ” նկատառումներով, տարել են ոստիկանություն: […]

Ուկրաինայում ադրբեջանցիները ներկայանում են որպես հայեր. 168 ժամ

Հունիսի 19-ին տեղի են ունեցել Կիեւի հայ համայնքի ղեկավարի ընտրությունները, որոնց արդյունքում համայնքի ներկայացուցիչների ժողովին մասնակցող 400 պատվիրակներից 300-ը քվեարկել են հօգուտ Նորայր Գրիգորյանի, ում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը “168 ժամ”-ի  թղթակցի հետ զրույցում գնահատել է որպես “հայրենասեր եւ մեծ հարգանք վայելող գործիչ”:  Դեսպանը նաեւ նշել է, որ ադրբեջանցիներին իսկապես մտահոգում է նրա գործունեությունն […]

ԱԱ-2014. Իտալիան սենսացիոն պարտություն կրեց/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի 2 տուրում Իտալիայի հավաքականը 0-1 հաշվով զիջեց Կոստա Ռիկային: Հանդիպման մի գոլի հեղինակը Բրայան Ռուիսն է: Այս հաղթանակից հետո Կոստա Ռիկան գտնվում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում` 6 միավոր, Իտալիան 2-րդն է` 3 միավոր, Ուրուգվայը` 3-րդ` 3 միավոր, իսկ Անգլիան միավոր չի վաստակել:

Նիստ էր՝ հա՞ց ուտելով. մամուլ

Ըստ “Ժամանակ”-ի, երեկ երեկոյան Ծաղկաձորի “Գոլդեն փելես” հյուրանոցում ՀՀԿ-ն քեֆ էր կազմակերպել: Ենթադրվում էր, որ հինգշաբթի չկայացած ՀՀԿ ԳՄ նիստը  երեկ կայանալու է Ծաղկաձորում: Բայց ինչպես ավելի ուշ պարզվեց՝ ՀՀԿ-ն իրար գլխի էր հավաքվել “մի կտոր հաց ուտելու”: “Ես չգիտեմ, ինձ ասել են՝ արի, ես էլ եկել եմ”,- ասաց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Կապի եւ […]

Շատ հարուստների ախորժակ ուտելուց կբացվի. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհը” գրում է. Այս օրերին հաճախ է վիճակվում կարծիքներ լսել, թե, իբր, հուլիսի 1-ից պետծառայողների աշխատավարձերի նկատելի բարձրացումը կնպաստի կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը երկրում։     Այստեղ բացարձակապես անհասկանալի է հետեւյալը. աշխատավարձի բարձրացումից հետո ունենալով ավելի մեծ եկամուտ, հայրենի չինովնիկները միանգամից դարձի՞ կգան։ Թե՞ այնուամենայնիվ ախորժակը բացվում է ուտելու ընթացքում։     Բոլոր բարձրացումներից հետո նախարարի տարեկան աշխատավարձը […]

Նորից մեկնելու են Բաքու. Հայկական ժամանակ

Նախօրեին Բաքվից Հայաստան վերադարձավ ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակությունը, իսկ այս ամսվա վերջին, “Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, Բաքու է պատրաստվում մեկնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը: Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան նստաշրջանը, եւ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը Բաքու է պատրաստվում մեկնել այդ նստաշրջանին մասնակցելու […]

Թովմասյանը ձեռնոց է նետում լրագրողներին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ԱԺ-ում փորձում են ոչ միայն կարգի բերել ԱԺ-ն “ռեստորանի, գիշերային ակումբի” տեղ դրած լրագրողներին եւ պատգամավորների օգնականուհիներին՝ դրես-կոդ սահմանելով, այլեւ Գալուստ Գրիգորիչն ակնարկել է լրագրողների քանակի մասով: ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների քանակը 300-ից ավելի է, այսուհետ մտադիր են հավատարմագրել միայն 5 տարի աշխատանքային փորձ ունեցող լրագրողներին: Թովմասյանը, փաստորեն, չի հոգնել սկանդալներից, որոշել է հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի