06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Շատ հարուստների ախորժակ ուտելուց կբացվի. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհը” գրում է. Այս օրերին հաճախ է վիճակվում կարծիքներ լսել, թե, իբր, հուլիսի 1-ից պետծառայողների աշխատավարձերի նկատելի բարձրացումը կնպաստի կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը երկրում։ 

   Այստեղ բացարձակապես անհասկանալի է հետեւյալը. աշխատավարձի բարձրացումից հետո ունենալով ավելի մեծ եկամուտ, հայրենի չինովնիկները միանգամից դարձի՞ կգան։ Թե՞ այնուամենայնիվ ախորժակը բացվում է ուտելու ընթացքում։ 

   Բոլոր բարձրացումներից հետո նախարարի տարեկան աշխատավարձը հազիվ կբավականացնի միջին դասի հին մեքենա գնելու համար, իսկ ռեստորանում արտասահմանյան կոլեկցիոն գինու մեկ շշի դիմաց նա ստիպված կլինի տալ իր երկու-երեք ամսվա աշխատավարձը։ Ուրեմն ինչ, գինի չխմի՞։ “Ժիգուլիո՞վ” երթեւեկի։ 

   Իսկ նրա վարչության պետը հանգստյան օրերին պիտի ճաշի լահմաջոյանոցո՞ւմ։ Իր տեղակալն էլ կանգնեցնի՞ ամառանոցի շինարարությունը։ Իսկ իտալական կոշիկներով հարկային տեսուչը կամ մաքսավորը պիտի իրենց թերարժե՞ք զգան՝ ձեռքի կարած գերմանական կոշիկներով գործարարի առջեւ։ 

   Այն միտքը, թե չինովնիկներին պետք է լավ վճարել, որ չգողանան, աշխարհի պես հին է, բայց դրանից բնավ չի դառնում ճշմարիտ։ Լավ վճարելը՝ դա ինչքա՞ն է։ Լավ, որ ինչի՞ համար բավականացնի։ Թե՞ որ բավականացնի միանգամից ամեն ինչին։ 
   Մեկ այլ բան էլ մեզանում փորձեցին. կառավարության մեջ ընդգրկել շատ հարուստների, որպեսզի նրանք վերջապես ծառայեն երկրին։ Բայց շատ հարուստները ցանկանում են դառնալ է՛լ ավելի հարուստ”։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ