10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարզապես պատրվակներ են՝ փողոց դուրս գալու

՛՛Ընդհանուր առմամբ եթե մենք սկսենք էմոցիաներին կուլ գնալ կամ նայել, թե ով ինչ է ցանկանում, բնականաբար, ընդդիմադիրները և ցույց անողները կարող են ասել, որ ընդհանրապես որևէ հարկ, որևէ գանձում չպիտի լինի, արդեն խնդիրն այն է, որ ոչ թե ցանկանում են՝ լավ բան կատարենք, այլ պարզապես դեմ են, և չեն ցանկանում արդյունքը տեսնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի անդամների այն տեսակետը, որ Նպատակային սոցիալական վճարը կրկին իրենց գանձում է ենթադրում ու հակասահմանադրական է:

՛՛Ես սկզբից շատ ողջունեցի և ընդունեցի, որ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժման մեջ կային շատ սկզբունքային և բանիմաց երիտասարդներ, ովքեր կառուցողական ու կոնկրետ առաջարկներ էին անում, սակայն երբ արդեն առաջարկություններից, քննարկումներից հետո բերվում է նոր տաբերակ, այդ տարբերակի մեջ կարող են ասել՝ կան քննադատելի կետեր, բայց կա նաև առաջընթաց, որ ինչ-որ բա կատարվել է՛՛,-նշեց նա:

Ինչ վերաբերում է սահմանադրական լինելու խնդրին, Բաղդասարյանն ասաց, որ շատ ուշադիր հետևել ենք, քանի որ մեկ անգամ արդեն դաս ունեին, բոլոր իրավաբանների հետ խորհրդակցել էին և այս նոր փաթեթը սահմանադրականության խնդիրը լուծում է: ՛՛Եկամուտների մասով որևէ նվազում չի լինում, քանի որ 38 միլիարդ Կառավարությունն աշխատավարձերի բարձրացման համար գումար է բերել, և բնակչությունը որևէ վնաս չի կրում, և եկամուտների նվազեցում չի լինում, սոցիալական հարկ է առաջանում, որ պետք է վճարվի, ես չեմ հասկանում՝ ինչ հակասահմանադրականության մասին է խոսքը՛՛: 

Արձագանքելով հնչող տեսակետին, թե օրենքն առայժմ գործելու է միայն պետական աշխատողների վրա, քանի որ նրանց կարող են ճնշել, փողոց չեն լինի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց.՛՛Ամեն անգամ միշտ պատրվակներ կարող են փնտրել՝ իրենց փողոց դուրս գալու համար:

 Ուրիշ բան է, որ ասում էին՝ հավատ չունենք այս երկրի նկատմամբ, որովհետև այդ փողերը տալիս եք ֆոնդերին, հիմա ֆոնդերին չենք տալիս, գումարը գալիս է բյուջեով, վերահսկվում է մեր կողմից, ասում էին՝, կներեք բառիս համար, ֆռռացնում են և այլն, հիմա էլ ասում են, որ պետական սեկտորին են ճնշում: Եթե ասեինք, որ սկզբից ներառում ենք մասնավոր հատվածը, պիտի ասեինք՝ քանի որ պետական աշխատողներն իրենցն են, դրա համար էլ մասնավորի նկատմամբ են կիրառում, և ամեն անգամ մի պատրվակ կլինի՛՛: Բաղդասարյանի խոսքով՝ սա պարտադիր գործընթաց է, որը պետք է կատարվի, հավատի բացակայությունն էլ հիմա փորձում են կրճատել:

՛՛Միշտ մի առիրթ կգտնեն դեմ լինելու, եթե ընդդիմությունը կոչված է՝ ոչ թե լավն անելու, այլ դեմ լինելու համար, միշտ մի վատ բան կգտնեն՛՛:

Խոսելով հայտարարություններից, թե մասնավոր հատվածի վրա այս համակարգը պետք է կիրառվի 2017 թ-ին, քանի որ այդ ժամանակ նոր Կառավարություն է ձևավորվելու, հնարավոր է համակարգի գործարկումը փոփոխվի՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. ՛՛Նաստրադամոսի տեղն են ամենքն իրենց դնում, կարող է Կառավարությունը 17-ին չի փոխվում, 15-ին է փոխվում կամ ընդհանրապես չի փոխվում, եթե մենք անձերի վերծենք՝ով է լինելու վարչապետը կամ նախագահը,այս երկիրը միշտ տեղում է մալու, մենք ծրագրերի ու մեխանիզմների մասին ենք խոսում, սա երկարատև ծրագիր է, ապահով ծերության մասին է խոսքը գնում, սրանք պարզապես պատրվակներ են փողոց դուրս գալու, ուզում են փողոց դուրս գալ, թող դուրս գան մենք նման բաներից չեն վախենւոմ, եթե նրանք ուզում են քաղաքական ամբիոնը փողոց տեղափոխել, թող տեղափոխեն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ