12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նիստ էր՝ հա՞ց ուտելով. մամուլ

Ըստ “Ժամանակ”-ի, երեկ երեկոյան Ծաղկաձորի “Գոլդեն փելես” հյուրանոցում ՀՀԿ-ն քեֆ էր կազմակերպել: Ենթադրվում էր, որ հինգշաբթի չկայացած ՀՀԿ ԳՄ նիստը  երեկ կայանալու է Ծաղկաձորում: Բայց ինչպես ավելի ուշ պարզվեց՝ ՀՀԿ-ն իրար գլխի էր հավաքվել “մի կտոր հաց ուտելու”:

“Ես չգիտեմ, ինձ ասել են՝ արի, ես էլ եկել եմ”,- ասաց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ նշեց, թե ԳՄ նիստ է, բայց ինքը դեռ տեղյակ չէ, թե ինչ հարցեր են քննարկվում:

“Հրապարակ”-ն էլ գրում է, որ սեղանի թամադան եղել է Գալուստ Գրիգորիչը: Առաջին կենացը եղել է նախագահինը՝ ոչ միայն բարեմաղթանքներ են հնչել, այլ հայտարարել են, որ միասնական թիմ են, ամեն ինչ լավ է լինելու, բոլոր խնդիրները լուծելու են:

Մանրամասները թերթերի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ