08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 16, 2014

Գևգեոզյանի գոլն օգնել է ”Ալիանսային” հաղթանակ տոնել/վիդեո/

Պերուի առաջնության 2-րդ տուրում ”Ալիանսա Լիման” 2:0 հաշվով հաղթեց ”Ռեալ Գարսիլասոյին”: Հիշեցնենք, որ ”Ալիանսայի” կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը: 2-րդ գոլը մրցավարի ավելացրած ժամանակում խփել է հենց Գևգեոզյանը:

Անհայտ կորած ազատամարտիկների հարազատները դեռ սպասում են

 Այսօր, ”Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ” ՀԿ-ի նախագահ եւ անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Անհայտ ճակատագրով ազատամարտիկների հարցին՝ մասնավորապես նշեց, որ պետության եւ իրենց աշխատանքում ամենակարեւորը  տղաների փնտրման եւ գտնման գործն է: Հունիսի 29-ը անհայտ ճակատագրով ազատամարտիկի օրն է: Ամենաշատ թվով 76 ազատամարտիկ կորել են 1992թ. ի հունիսի 29-ին, այդ իսկ […]

Քոթանջյանի որդու համար երաշխավորել են պատգամավորները.shamshyan.com

Ըստ Shamshyan.com-ի, շաբաթ՝ հունիսի 14-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի կողմից ազատ է արձակվել Երեւանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետ, վերջինիս պատկանող “Սամարկ” տպարանի տնօրեն, Երեւանի Պարույր Սեւակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին:  Ինչպես կայքին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունիսի 7-ին […]

ԱԱ-2014. Շվեյցարիան կամային հաղթանակ տոնեց Էկվադորի դեմ (վիդեո)

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում հանդիպեցին Շվեյցարիայի և Էկվադորի հավաքականները: Խաղում առաջինն աչքի են ընկել Էկվադորի ֆուտբոլիստները. գոլով աչքի ընկավ Վալենսիան: Երկրորդ կեսում շվեյցարացիները Մեհմեդիի և Սեֆերովիչի գոլերի շնորհիվ կարողացան կամային հաղթանակ տոնել:

Նախագահականի դիմաց կանայք են բողոքում /լրացվում է/

“Անգործ ոստիկան՝ սեռական բնույթի հանցագործությունների աճ”, “Պատժել բռնաբարարին” եւ այլ բովանդակության պաստառներով ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիայի անդամները: Կոալիցիան պահանջում է, որ տուժող Հասմիկի/անունը փոխված է/  բռնաբարության գործով պատասխանատվության ենթարկվեն պաշտոնյաներ, այդ թվում գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանապետը, քննիչներ Ա. Կավեյանը, Կ. Հակոբյանը եւ Մ. Մանուկյանը: Henaran.am-ի հետ […]

“Երեւան Սիթի Տուր”-ով զբոսանք՝ մայրաքաղաքում տեղակայված զորամասերի զինծառայողներ համար

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ “Ճանաչիր մայրաքաղաքդ” ծրագրով մայրաքաղաքում տեղակայված զորամասերում ծառայություն անցնող, ծնունդով ՀՀ տարբեր մարզերից զինծառայողների համար կազմակերպվելու են զբոսանք-էքսկուրսիաներ Երեւանի տեսարժան վայրերով, այցելություն թանգարաններ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը “Ճանաչիր մայրաքաղաքդ” նախաձեռնությամբ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց անմիջապես նախաձեռնել համագործակցության համար անհրաժեշտ՝ Երեւանի քաղաքապետարանի մասով բոլոր միջոցները, […]

Մաքսիմ Հակոբյանը` նախագահների նախագահ

“Այո, հուլիսի 1-ից ես չեմ լինելու կոմբինատի գլխավոր տնօրեն: Այլ լինելու եմ շեֆերի շեֆը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդնային կոմբինատի գլխավոր տնօրեն Մասքիմ Հակոբյանը: Իսկ ավելի լուրջ, Մաքսիմ Հակոբյանը ընտրվել է ընկերության խորհրդի նախագահների նախագահը: Նոր տնօրենը լինելու է ավստրիալացի: “Փորձը ցույց տվեց, որ ավստրիալիացիները ավելի ճշտապահ են, քան գերմանացիները”,-ասաց Մ. Հակոբյանը; Ինչ վերաբերում է […]

ԱԱ-2014. Մեսսիի գոլն օգնեց Արգենտինային հաղթել Բոսնիա և Հերցեգովինային/վիդեո/

Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինան հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային: Հանդիպման հաշիվը բացվեց բոսնիացի Կոլաշինացա ինքնագոլի շնորհիվ: Հաշիվը կրկնապատկեց Մեսսին: Եվրոպացիները կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը Իբիշևիչի  գոլի միջոցով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի