28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Անհայտ կորած ազատամարտիկների հարազատները դեռ սպասում են

 Այսօր, ”Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ” ՀԿ-ի նախագահ եւ անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Անհայտ ճակատագրով ազատամարտիկների հարցին՝ մասնավորապես նշեց, որ պետության եւ իրենց աշխատանքում ամենակարեւորը  տղաների փնտրման եւ գտնման գործն է:

Հունիսի 29-ը անհայտ ճակատագրով ազատամարտիկի օրն է: Ամենաշատ թվով 76 ազատամարտիկ կորել են 1992թ. ի հունիսի 29-ին, այդ իսկ պատճառով է Հայաստանում այդ օրը նշվում: Ընդհանուր առմամբ, կան 200-ից ավել անհայտ կորածներ, որոնցից հնարավոր տվյլաներով  94 հոի գտնվել են  եւ այժմ ճշտվում է նրանց ինքնությունը:

Ինչ վերաբերում է  Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հարցին, ապա տիկին Առաքելյանը ասաց, որ շատ ինտենսիվ զբաղվում են նրա հարցով, քանի որ հայտնի է ստույգ տեղեկություններ Հակոբի մասին: ”Հունիսի 12-ին Բաքվի ”կարմիր խաչ”-ի գրասենյակը այցելել է Ինջիղուլյանին եւ հայտնել է այն տեղեկությունը, որ նրա  առոջությունը լավ է”-ասաց նա:

Անհայտ կորած ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրը` Սամարա Գրիգորյանն էլ 1992թ. –ից սպասում է որդու վերադարձին: ”Քանի որ մենք չենք տեսել մեր տղաներին`սպասում ենք, որ նրանք գերության մեջ են ու կգան”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ