08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 16, 2014

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի ազատում ձեզ տարաբնույթ քննությունների պատասխանատվությունից

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացնում է. Սիրելի ուսանողներ և դիմորդներ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի ազատում ձեզ տարաբնույթ քննությունների պատասխանատվությունից: Կարիք չկա Մեսսիի հեթ-տրիկի ակնկալիքով գիշերը չքնել: Հաջողություն եմ մաղթում ձեզ: Facebook-յան իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նունե Եսայանը բալիկի առողջության մասին է մտածում /ֆոտո/

Երգչուհի Նունե Եսյանը Ֆեսյբուքի իր տարեգրքում հրապարակել է նոր լուսանկար: Հղի երգչուհին ամուսնու՝ դերասան Ավո Խալաթյանի հետ զբոսնում է: Նշենք, որ Henaran.am-ի տեղեկություններով Նունե Եսայանը վերջերս ավտոմեքենա չի վարում, այնքան էլ շատ չի հետաքրքրում աշխարհի քաղաքական եւ շոու-բիզնեսի անցուդարձով: Նա մտածում է բալիկի առողջության մասին: Ավելացնենք, որ երգչուհու բալիկը ծնվելու է հուլիսին:

ԱԱ-2014. Ֆրանսիան ջախջախեց Հոնդուրասին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ընտրանին 3-0 հաշվով ջախջախեց Հոնդուրասին: Դուբլի  հեղինակ դարձավ Բենզեման, իսկ ինքնագոլն իր հաշվին գրանցեց Նոել Վալյադալեսը: Հավելենք, որ 43-րդ րոպեին Էկվադորի հավաքականը մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտը ստացավ Ուիլսոն Պալասիոսը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի