08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Յուրա Մովսիսյանը` ”Սպարտակի” երկրորդ լավագույն ֆուտբոլիստ

Մոսկվայի ”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի երկրպագուների կայքի` ”Фратрия”-ի կողմից ճանաչվել է մրցաշրջանում ակումբի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: Լավագույնն է ճանաչվել կիսապաշտպան Դենիս Գլուշակովը:   Յուրա Մովսիսյանը ճանաչվել է նաև թիմի լավագույն ռմբարկու. նա դարձել էր 16 գոլի հեղինակ: Հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը 6-րդն է:

Ադրբեջանի հերթական դիվերսիան.կորուստներ 2 կողմից

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայիններիառաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել […]

Արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա և Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ:  96 տարի առաջ մայիսի 28-ին տեղի ունեցավ այն, ինչին մեր ժողովուրդը սպասել էր դարեր շարունակ: Մենք կրկին վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու, չնայած առկա բազում դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մե՛րպետությունը` Հայաստանի առաջին […]

՛՛Իրոք որ երկաթյա տրամաբանություն…՛՛

Մարդիկ կան, որոնք խնդիրներ ունեն լուծելու կամ ուղղակի ուզում են երևալ հասարակությունում, անկախ նրանից ճամաչում են թե չէ, մասնակցում են պետական լուրջ պաշտոններ զբաղեցնող անձանց հարազատների, խնամի-մտերիմ-բարեկամների հոգեհանգստի, թաղման արարողություններին և այլ միջոցառումներին: Նպատակը մեկն է, հանդիպել, հարցեր քնարկել, հարցեր լուծել, մի քիչ ցուցադրական կանգնել որևէ բարձր պաշտոնյայի մոտ և ղեկավար անձանց աչքին երևալ, ծիկրակել, […]

Ալյուրը թանկացե՞լ է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, արդեն մի քանի օր է, ինչ Բաղրամյանի ալրաղացի ընկերության առաքիչները ալյուրը խանութներին են մատակարարում թանկ գնով։ Մասնավորապես՝ 2 կգ-անոց փաթեթով ալյուրը խանութներին է հասցվում 600 դրամով՝ նախկին 550-ի փոխարեն, խանութում վաճառքի գինը 650 դրամ է: Դեռ անցյալ շաբաթ ալյուր չէր առաքվում խանութներ. առաքիչները սա բացատրում էին մոտալուտ թանկացումով։ Այդ օրերին Բաղրամյանի ալրաղացից […]

Սամվել Ալեքսանյանի անակնկալը զայրացրել է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է անակնկալ մատուցել իր դստեր համադասարանցիներին՝ Երեւանի թիվ 114 դպրոցի շրջանավարտներին, եւ հոգացել է ամբողջ դասարանի ավարտական երեկոյի ծախսը: Սակայն 16-17 տարեկան պատանիները, պարզվել է, ավելի թասիբով են, քան մեծահասակները: Նրանք ծանր են տարել այս շռայլությունը՝ համարելով դա վիրավորական իրենց  եւ իրենց ծնողների համար:  Մանրամասները թերթի այսօրվա […]

Ինչ եղանակ է սպասվում

Մայիսի 28-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-ին առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. ”Հարգելի´ Պյոտր Ալեքսեի, Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։ Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ […]

Հանդիպել են վարչապետն ու էքս նախագահը. Ժամանակ

“Ժամանակ”-ի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը գնացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ զրուցել նրա հետ: Թե ինչ են խոսել Աբրահամյանն ու Քոչարյանը՝ հայտնի չէ, սակայն ըստ թերթի պատահական չէր Քոչարյանի դրական արձագանքը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու առթիվ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված