՛՛Իրոք որ երկաթյա տրամաբանություն…՛՛
Մարդիկ կան, որոնք խնդիրներ ունեն լուծելու կամ ուղղակի ուզում են երևալ հասարակությունում, անկախ նրանից ճամաչում են թե չէ, մասնակցում են պետական լուրջ պաշտոններ զբաղեցնող անձանց հարազատների, խնամի-մտերիմ-բարեկամների հոգեհանգստի, թաղման արարողություններին և այլ միջոցառումներին: Նպատակը մեկն է, հանդիպել, հարցեր քնարկել, հարցեր լուծել, մի քիչ ցուցադրական կանգնել որևէ բարձր պաշտոնյայի մոտ և ղեկավար անձանց աչքին երևալ, ծիկրակել, հիշեցնել իրենց գոյության մասին…
Հիմա այս ՛՛հրաշալի՛՛ կոչված քառյակն է…Անընդհատ, չմոռացվելու նպատակով, անկախ նրանից խոսելու, քննարկելու բան ունեն, թե չունեն, անպայման հարայհրոցով, ՛՛շուխուրով՛՛, գաղտնիության քողածածկի ինտրիգով համեմված, հավաքվում են իբր լուրջ, շատ լուրջ հարցեր են քննարկում: Հիմա էլ աջ ու ձախ տարփողում են այսօրվա հանդիպման ընթացքում ինչ-որ քաղաքական համատեղ օրակարգ ձևավորելու մասին…Դե քանի ամիս է քննարկում են հանրահավաք անցկացնեն, թե ոչ?…Սա էլ հավանաբար նույն բախտին կարժանանա ու քննարկելու, խոսելու հնարավորություն կտա: Սա հավանաբար նաև ՀԱԿԿ-ի առաջնորդի վերջին հանդիպման քաղաքական կոնսուլտացիայի արդյունքն է կամ նրա ՛՛նակազը՛՛…
Այդ քննարկման գլուխգործոցներից է անցյալ տարվա բյուջեի կատարողականին դեմ քննարկելու որոշումը, ՛՛շատ խելացի ու օրիգինալ՛՛ պատճառաբանությամբ` քանի որ անցյալ տարվա բյուջեին դեմ էին քվեարկել…
Հիմա ինչ, մյուս տարի այս կառավարության ծրագրի կատարողականի քննարկման դեպքում, Լյովիկով, բանով անպայման ձեռնպահ եք մնալու?…Իրոք որ երկաթյա տրամաբանություն…
Ռոբերտ Մելքոնյանի Facebook-յան էջից