11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

”Հարգելի´ Պյոտր Ալեքսեի,

Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։

Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը:

Հարգելի Պյոտր Ալեքսեի, մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ