08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

“Զորավարն էս անգամ էլ Ծառուկյանին կտանի աղոթելու”. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. Ի՞նչ է սպասվում ապրիլի 28-ից հետո: “Երբ հարցնում ես` բա հաջորդ քայլը ո՞րն է լինելու, ասում են` հիմա պետք չէ այդ մասին խոսել, սրանք անենք` նոր. հիմա քննարկում ենք տեխնիկական հարցերը, թե որ թեմաները պետք է առաջնային լինեն ամսի 28-ի ԱԺ նիստի ժամանակ, ինչ շեշտադրումներով: Սկսելու ենք “Նաիրիտից”՝ ավարտենք գազի, օֆշորի […]

Երևանում տղամարդ է ինքնահրկիզվել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Փափազյան փողոցում մի քաղաքացի ինքնահրկիզվել է: Կատարվածի մասին քաղաքացիներն ահազանգել են շտապօգնություն և բժիշկները ինքնահրկիզված տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քոչարյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է. “Ժողովուրդ” -ը տեղեկացել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին եւ ներքին խնդիրների վերաբերյալ: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մենք փորձում ենք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն չի հաջողվում: Ի՞նչ է հայտնի այս մասին Քոչարյանի հավատարիմի իմիջ ունեցող, […]

ԲՀԿ-ականների մի մասը տեղյակ չէ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքների. 168 ժամ

“168 ժամ”  թերթը գրում է. Պատգամավորների մի մասը “բարիկադներ”  է կանխատեսում, մյուսները՝ հորդորում են՝ որքան հնարավոր է զերծ մնալ նման ցնցումներից, իսկ ոմանք անգամ տեղյակ չեն շուրջօրյա հանրահավաքների անցկացման մասին:  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն էլ , պարզվում է ընդհանրապես  տեղյակ չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները, այդ թվում՝ իր կուսակցությունը, պատրաստվում են […]

Պատգամավորի գլխին սեւ ամպեր են կուտակվել . Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) հարազատների գլխին սև ամպեր են կուտակվել։ Պատգամավորի եղբորորդին ՝ Մովսես Մանուկյանը վիճաբանել էքաղաքացի Համազասպ Լալայանի հետ, կռփազենքով հարվածներ հասցնելով մի աղջկա դեմքին: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի “Օրիգինալ” սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, […]

”Ռեալը” ջախջախեց ”Բորուսիային”. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը/վիդեո/

Չեմպիոնների լիգայում Մադրիդի ”Ռեալը” սեփական  հարկի տակ ընդունեց ”Բորուսիային” եւ հաղթեց 3-0 հաշվով: Իսպանական թիմից գոլերով աչքի ընկան Բեյլը, Իսկոն եւ Ռոնալդուն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ ”Բորուսիայի” մեկարկային կազմում եւ ուներ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն: Մխիթարյանը փոխարինվեց 66-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Դորտմունդում:

”Ռեալ”-”Բորուսիա” ` 2-0, առաջին խաղակես/վիդեո/

Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակչի ”Ռեալ”-”Դորտմունդ” հանդիպման առաջին խաղակեսից հետո 2-0 հաղթում է իսպանական թիմը: Գոլերի հեղինակ են դարձել Բեյլը եւ Իսկոն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել դորտմունդցիների հիմնական կազմում: Իսկոյի գոլը կարող եք դիտել այստեղ:

Մեկ հրաժարական /վիդեո/

”Կարելի է միայն մեկ հրաժարական պահանջել` ամբողջությամբ: Կառավարության հրաժարական նշանակում  է այս իշխանությանն ու կոնկրետ միայն Կառավարության հրաժարականը պահանջել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ խոսելով քառյակի՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման մասին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հայտարարությանը, թե բարիկադներ կկառուցեն, դուրս կգան փողոց, Զուրաբյանն ասաց. ՛՛Սպասենք հուսանք, որ դուրս կգան փողոց՛՛:  Ինչ վերաբերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի