21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

“ԲՀԿ-ն չի կարող ժողովրդավարական ուժ լինել, քանի որ միշտ հայտարարել է, որ իրենք մի նախագահ են ճանաչում, որը պետք է այդպես էլ մնա”

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց ներքաղաքական վերջին զարգացումների մասին: “Ոչ կոալիցիոն խորհրդարանական չորս ուժերի միավորումը չի կարող ժողովրդավարական նախաձեռնություն լինել, քանի ԲՀԿ-ն ժողովրդավարական կառույց չի: Նա այդպիսին լինել չի կարող ԲՀԿ-ն չի կարող ժողովրդավարական ուժ լինել, քանի որ միշտ հայտարարել է, որ իրենք մի նախագահ են ճանաչում, որը պետք է […]

Հաղթողներ ու պարտվողներ չկան /վիդեո/

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համոզված է, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկվա որոշման նման որոշումներն են, որ գալիս են ամրպնդելու երկրում իրավակարգն ու ժողովրդավարությունը, և սա նպաստելու է ՀՀ սոցիալական ապահովության հետագա զարգացմանը: Այս մասին նախարարը խոսեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ երեկվա որոշումը ցույց տվեց քաղաքական […]

Bild.”Աբրահամի մարզիչը մենամարտի ժամանակ ամեն կերպ ոգեւորում է բռնցքամարտիկին”

Գերմանական Bild.de-ն անդրադարձել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգների աշխատանքին: ”Ուլլի Վեգները (71 տարեկան) իր խռպոտ ձայնով միապետի եւ շոումենի խառնուրդ է հիշեցնում: Այդ որակներով նա աշխատեց Սոեն Օտտկեի, Մարկուս բեյերի, Մարկո Հակի, Պաբլո Հեռնանեսի հետ եւ չեմպիոն դարձրեց Արթուր Աբրահամին: Ռաունդների միջեւ եղած դադարների ժամանակ Վեգները փորձում է ոգեւորել Աբրահամին.”Դե, […]

Սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց. եղանակը շարունակում է անակնկալներ մատուցել

Հանրապետության տարածքում“ Ուշադրություն Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն: Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում […]

Ջենիֆեր Լոպեսի հարցազրույցի ժամանակ կրակ են բացել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում լողափին երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հարցազրույցի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, գրում է Life News-ը: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Ջեյ Լոյի հետ հարցազրույց վարած լրագրող Ռոբ Մարչիանոն: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են, որ լողափին գտնվողներից ոչ ոք չի տուժել։ Այժմ իրավապահները փորձում են գտնել կրակ բացած անձին։

Հայաստանի հյուսիսում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Ս.թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 3-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ, 2-ն էլ` հանրապետության հյուսիսում: Մարտի 28-ին Սպիտակ քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3-4 բալ էր: Մարտի 31-ին գյուղ Աշոցքից 5 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն:

Պահանջում են անհապաղ վերացնել Շահեն Հարությունյանի նկատմամբ հետապնդումը

“Շահեն Հարությունյանը խուլիգան չէ, խուլիգանը դուք եք…”՝ այս անունով էջ է բացվել համացանցում, որի նախաձեռնողները հորդորում են պայքարե՝լ պաշտպանելու համար Շահեն Հարությունյանի իրավունքները: “2014թ ապրիլի 2-ին մեղադրանք առաջադրվեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ` Քրեական օրենսգրքի՝ 4-7 տարվա ազատազրկում նախատեսող՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ “Խուլիգանություն կատարելու համար”:  2014թ ապրիլի 4-ին՝ ուրբաթ օրը, ժամը […]

Կհիմնանորոգվեն Պուշկինի և Դիլիջանի թունելները

րանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը: Մնացած գումարի հատկացման նպատակով գործադիրն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: 2014թ. սկսած և հետագա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել Պուշկինի և […]

Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ իրեն

Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել սոցկայքի օգտատերերին միանալ իրեն ու խնդրել ԱՄՆ-ի կոնգրեսականներին, որպեսզի պահանջեն ԱՄՆ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հետաքննչական հանձնաժողովներից պաշտոնական հետաքննություն սկսել Քեսաբի վրա հարձակման հետ կապված եւ պարզել Թուրքիայի դերակատարումը Քեսաբի վրա “Ալ Կաիդա”-ի զինյալների հարձակումների հարցը: Թանկյանը նշել է, որ Քեսաբից տեղահանվել է 2,000 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի