08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կհիմնանորոգվեն Պուշկինի և Դիլիջանի թունելները

րանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը: Մնացած գումարի հատկացման նպատակով գործադիրն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: 2014թ. սկսած և հետագա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման աշխատանքներ, ուստի դրանց նախագծմանը տրամադրվել է մոտ 28 մլն դրամ:

Հիմնանորոգման և տեխնիկական հսկողության մեծածավալ աշխատանք է կատարվելու Երևան-Գորիս-Իրանի սահման Գորիս քաղաքով անցնող 4.5 կիլոմետր ճանապարհին, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Ջրառատ-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհների մի շարք այլ հատվածներում:
Որոշման ընդունումը 2013թ. ՀՀ պետբյուջեի ծախսի և եկամտի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ