11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պահանջում են անհապաղ վերացնել Շահեն Հարությունյանի նկատմամբ հետապնդումը

“Շահեն Հարությունյանը խուլիգան չէ, խուլիգանը դուք եք…”՝ այս անունով էջ է բացվել համացանցում, որի նախաձեռնողները հորդորում են պայքարե՝լ պաշտպանելու համար Շահեն Հարությունյանի իրավունքները:

“2014թ ապրիլի 2-ին մեղադրանք առաջադրվեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ` Քրեական օրենսգրքի՝ 4-7 տարվա ազատազրկում նախատեսող՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ “Խուլիգանություն կատարելու համար”: 

2014թ ապրիլի 4-ին՝ ուրբաթ օրը, ժամը 11։00-ին Շահենին նորից կանչել են ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն՝ քննչական գործողություններ կատարելու նպատակով։ 

Աննախադեպ է. մի ամբողջ ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ շարունակական քաղաքական հետապնդումների շղթան, որը, սկսելով Խորհրդային բռնապետության ժամանակաշրջանից, շարունակվում է իբր թե անկախ Հայաստանի Հանրապետության օրոք․․․ 

Շանթ Հարությանյանն իր ընկերների, համախոհների հետ կազմակերպեց քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիա ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրա վարչակազմի կողմից Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը ոչնչացնող գործողությունների դեմ։ 
Այլ բան, քան քաղաքական այլախոհներին ակնհայտ ապօրինի կալանքի ենթարկելով, անհիմն մեղադրանք առաջադրելով, հրապարակավ պատժելով և լռեցնելով, ռեժիմը չուներ։ Սակայն չբավարարվելով այդ ամենով՝ քրեական հետապնդում են սկսում նաև անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ։ 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, չենք կարող հանդուրժել նման անօրինությունը ։ 

Հավաքվում ենք 2014թ ապրիլի 4-ին՝ ժամը 11-ին, ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության շենքի մոտ՝ հետևյալ պահանջներով՝

1․ անհապաղ վերացնել Շահեն Հարությունյանի նկատմամբ անհիմն մեղադրանքի առաջադրումը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը, 

2․ դադարեցնել քաղաքական հետապնդումը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատամամբ և ազատ արձակել նրանց։ 

Հայաստանի Անկախության, Արժանապատվության համար պայքարող քաղաքացիները չպետք է գտնվեն Անկախ Հայաստանի բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար”,-գրված է էջում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ