08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2014

”Փյունիկը” պարզաբանում է ֆուտբոլիստի հետ կապված միջադեպը

”Փյունիկ” ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ  ”Փյունիկ”–”Գանձասար” հանդիպման ընդմիջմանը թիմի ֆուտբոլիստ Արման Հովհաննսիյանը անձնական լուր է ստացել ընտանիքից եւ անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել: Այնուհետ ֆուտբոլիստը, բնականաբար, չի կարողացել շարունակել հանդիպումը: Հիշեցնենք, որ երեկվա հանդիպման ժամանակ երեւանյան ակումբի պաշտպան Արման Հովհաննիսյանը հանդերձարան գնալու փոխարեն վազել է խաղադաշտ առանց մարզաշապիկի եւ սկսել հեռախոսով […]

Երկու բարի լուր

Այսօր Ազգային ժողովը սկսեց հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյան, որը վարում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ՛՛Նիստը բարի լուրերից ենք սկսում՛՛,-ասաց Շարմազամովն ու հայտնեց, որ այսօր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի ծննդյան օրն է: Երկրորդ բարի լուրն այն էր, որ ԿԸՀ որոշմամբ՝ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակից ԱԺ պատգամավոր են դարձել Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը։ Շնորհավորենք […]

Դոնեցկում գրավել են հանրային հեռուստատեսության շենքը /վիդեո/

Ուկրաինական Դոնեցկում իրավիճակն ավելի է լարվել: Ցուցարարներն այստեղ գրավել են տեղի հանրային հեռուստառադիոընկերության շենքը: Ռուսամետ ցուցարարները դա արել են, քանի որ, ըստ նրանց “հեռուստաընկերությունը ճիշտը չի հաղորդում”, հաղորդում է Росбалт-ը: Հեռուստատեսության շենքի գրավւոմից հետո Դոնեցկում նորից սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքները: Россия-24-ի հեռարձակման վերականգնումից հետո ցուցարարները ազատել են հեռուստառադիոընկերության շենքը:

Ում է ձեռնտու իջեցնել Սևանի մակարդակը. բնապահպաններն ԱԺ-ի դիմաց էին /ֆոտո, վիդեո/

Այսօր Ազգային ժողովոի դիմաց մի խումբ բնապահպաններ այսօր ակցիա էին կազմակերպել:  Բնապահպանների նախաձեռնությունը կոչվում է ՛՛S.O.S Սևան՛՛: Նրանք պահանջում էին պատգամավորններին դեմ քվերակել ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծին։ Henaran.am-ի հարցին, թե որն է վտանգը, Ինգա Զարաֆյանը պատասխանեց, որ […]

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

    Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջեւ բարեկամության,  խաչքար է տեղադրվել: Տուֆակերտ խաչքարը Երեւանի քաղաքապետարանի նվերն է քույր քաղաքին: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երեւանի պատվիրակության անդամները՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն ու տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել […]

ՀՅԴ-ը դե՞մ է քվեարկելու Գալուստ Սահակյանին

”Դեռ 4 խմբակցություններով  չենք հավաքվել, կարծում եմ քվեարկությունից առաջ կհավաքվենք ,եթե հնարավոր կլինի ձևավորել միասնական տեսակետ, կլինի միասական տեսակետ, եթե չի լինի, յուրաքանչյուրը կքվեարկի նախապես հայտարարված իր դիրքորոշման համաձայն՛՛,-այսօր լրագրողների հետ րույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք քառյակը որոշել է, թե ինչպես է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ […]

Երկու մարզպետ ազատման դիմում կգրեն

Ըստ որոշ տեղեկությունների, մինչեւ մայիսի 15-ը նաեւ մարզպետների փոփոխությունն է սպասվում: Մասնավորապես, աշխատանքից կազատվեն Արագածոտնի, Կոտայքի երկարակյաց մարզպետները: Նշենք, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը 13 տարի է ղեկավարում է մարզը, իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որպես մարզպետ 5 տարվա աշխատանքային փորձ ունի: Թե ովքեր կփոխարինեն նրանց՝ պարզ չէ: Առայժմ ընթանում են քննարկումներ: 

Վարչապետը ներկայացրել է ֆինանսների նոր նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար:  “Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի