08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2014

”Փյունիկի” ֆուտբոլիստն առանց մարզաշապիկի վազել է խաղադաշտ եւ սկսել հեռախոսով խոսել

Երեկ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի ”Փյունիկ”-”Գանձասար” հանդիպման ընդմիջմանը միջադեպ է տեղի ունեցել: Երեւանյան ակումբի պաշտպան Արման Հովհաննիսյանը հանդերձարան գնալու փոխարեն վազել է խաղադաշտ առանց մարզաշապիկի եւ սկսել հեռախոսով խոսել: Երկրորդ խաղակեսի մեկնարկին Արման Հովհաննիսյանի փոխարեն այլ խաղացող է մուտք գործել խաղադաշտ: Խաղից հետո ”Փյունիկի” գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշել է, որ տեղյակ […]

Ռուսաստանն անգամ մատը չշարժեց` Ուկրաինային օգնելու համար. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամին, ասել է, որ այդ հարցում ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքերում է, քանի որ ամբողջ աշխարհը միավորվել է ընդդեմ Ռուսաստանի՝ այդ երկրի դեմ սահմանելով պատժամիջոցներ։ Օբաման նշել է, որ պաշտոնական Մոսկվայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է ոչ թե առանձին-առանձին գործեն, այլ համագործակցեն։ Օբաման նշել […]

Վարդան Մինասյանի նորամուտը հաղթանակով պսակվեց

Ղազախստանի առաջնության 8-րդ տուրում ”Տոբոլը” նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց ”Տարազի” նկատմամբ: Հիշեցնենք, որ օրերս ”Տոբոլը” գլխավորեց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Այս հաղթանակի շնորհիվ ”Տոբոլը” հավաքեց 9 միավոր եւ բարձրացավ 9-րդ հորիզոնական:

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին ծաղկահավաքին

   ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր եւ նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ […]

Բողոք-առաջարկ Գերմանիայի նախագահին

Օրեր առաջ նախատեսված Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուքի կիրակնօրյա այցը Թուրքիա բողոքի առիթ է դարձել որոշ գերմանահայերի համար: Ինչպես մեզ պատմում է բեռլինաբնակ դոկտոր Ժիրայր Քոչարյանը, երբ Բեռլինի զույգ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են ոգեկոչելու հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը ֆրասիական կաթողիկեում, նրանց ուշադրությունը գրավել են երկու ցուցարարներ: Հալեպահայ Փաուլ Գլոգլուն եւ իր որդի Էլիասը, որոնք […]

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում`  Ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 1-ի ցերեկը առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է, 2-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան`    2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի