15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բողոք-առաջարկ Գերմանիայի նախագահին

Օրեր առաջ նախատեսված Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուքի կիրակնօրյա այցը Թուրքիա բողոքի առիթ է դարձել որոշ գերմանահայերի համար: Ինչպես մեզ պատմում է բեռլինաբնակ դոկտոր Ժիրայր Քոչարյանը, երբ Բեռլինի զույգ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են ոգեկոչելու հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը ֆրասիական կաթողիկեում, նրանց ուշադրությունը գրավել են երկու ցուցարարներ: Հալեպահայ Փաուլ Գլոգլուն եւ իր որդի Էլիասը, որոնք Բեռլին են եկել Լայպցիգ քաղաքից, երկու մեծ ցուցանակով բողոքի են կանգնել Գերմանիայի նախագահի նստավայր-պալատի մուտքի մոտ:

  Հայր եւ որդու բողոքի ակցիան տեւել է ժամը 11-17-ը, որի ավարտին նրանց հաջողվել է բողոք-նամակը մի պաշտոնիայի միջոցով փոխանցել երկրի նախագահին: Նամակում մասնավորապես նշված է, որ  Գերմանիան եւ Թուրքիան պիտի միասնաբար ճանաչեն եւ դատապարտեն հայոց ցեղասպանությունը, որպեսզի 1.5 մլն զոհված հայերը գտնեն իրենց արժանապատվությունն ու հանգիստը:

   “Ցանկանում եմ Ձեզ փոխանցել մի պատգամ, որ Դուք ոչ միայն զբաղուէք դիւանագիտական արարողութեամբ, այլ նաեւ քննադատական հարցեր քննարկէք Ձեր հիւրնկալի հետ: Ես հայ եմ եւ ծնուել եմ Հալեբ քաղաքում եւ ինձ անհանգստացնում է Թուրքիայի միջամտութիւնը Սուրիայում: NATO-ի դաշնակից Թուրքիան իսլամիստական խմբեր է ուղարկում Սուրիա, որպէսզի այս ոճրագործները բնաջնջեն 1915-ի ցեղասպանութիւնից վերապրած հայերի սերունդներին…  քույրս եւ հայրս, որոնք դեռ ապրում են Հալեպ քաղաքում վտանգուած են իսլամիստների կողմից եւ ես պարտականութիւն ունեմ փրկելու նրանց: Նրանք պարտադրում են մեզ մասնակցել ինքնապաշտպանական կռիւներին, բայց ինչպէ՞ս, քանի որ ես գերմանայի քաղաքացի եմ եւ օրէնքը չպիտի խախտեմ:

 Չէ՞ք կարծում, որ մենք էլ Գերմանիայում պիտի ջիհադիստների դէմ պայքարենք, նախքան որ նրանք Սուրիա գնալով իմ ընտանիքին սպառնան….եւ Դուք խօսե՞լու էք Գյուլի հետ հայոց ցեղասպանութեան մասին: Քանի դեռ Գերմանիայի պատասխանատւութիւնը լրիւ չի բացայայտուել ցեղասպանութեան առնչութեամբ, փորձելու՞ էք մի ելք գտնել յանձն առնելու այդ պատմական պատասխանատւութեան համար“:

 

 

Գայանե Առաքելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ