16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Ուկրաինան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ուկրաինան խորհրդակցության համար հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպան Վլադիմիր Ելչենկոյին: Դեսպանին հետ կանչելու որոշումը պարզաբանվել է Ղրիմի իրավիճակով ու  դրա մի շարք միջազգային կողմերը քննարկելու անհրաժեշտությամբ:

Նինելի աղանդը ոսկիներն է խլում. երեխան հոգեկան շեղում է ստացել /ֆոտո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սեւակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը “Հենարան” մամուլի ակումբում այսօր խոսեցին նոր աղանդների մասին: Վերջերս լիգային է դիմել Էրեբունի զանգվածում ապրող մի աղջիկ, որը տեղեկացրել է նոր աղանդի մասին: “Մենք հայտնաբերել ենք այնտեղ գործող “Պենտեկոստե” աղանդը, որի գլխավոր հովիվը Նինել Մովսիսյանն է: Նա զոմբիացնելով մարդկանց` վերջիններիս փողն ու ոսկիներն է խլում եւ […]

ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել Ռուսաստանի հետ հարաբերությունները դադարեցնել` Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։ “Մենք որոշել ենք դադարեցնել պրակտիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Իսկ երբ ալյանսի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպեն ապրիլի 1-ին և 2-ին, նրանք կվերանայեն մեր բոլոր կապերը Ռուսաստանի հետ”,- ասել է Ռասմուսենը։

Մովսիսյան.”Սպարտակը” պետք է հաղթեր, մեր բախտը նորից չբերեց”

Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը ”Անժիի” դեմ խաղից հետո հարցազրույց է տվել Чемпионат-ին: ”Մենք լավ հանդիպում անցկացրեցինք եւ պետք է հաղթեինք, սակայն մեր բախտը նորից չբերեց: 94 րոպե լավ գործեցինք: Գոլ բաց թողեցինք վերջին րոպեին. պաշտպանները չկարողացան ճիշտ գնահատել դրվագը”,-մեկնաբանել է Մովսիսյանը:

Պատերազմը սկսված է

”Ժամանակակից ռազմական գիտությունը հստակ է՝ ռազմական գործողությունները կազմում են արդի պատերազմների միայն 15%-ը: Ներկայումս ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մնացած 85%-ի մեջ է: Տեսնենք այս պատերազմում հաղթողն ո՞վ կլինի (թեեւ ինձ համար կասկած չկա) եւ նման աշխարհաքաղաքական կողմնորշման դեպքում ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար”,-Facebook-յան հանրագրում կարծիք է հայտնել Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար, […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև […]

Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը

՛՛ Միաբևեռ աշխարհակարգն արդեն ապրում է իր վերջին օրերը, 90-ականներին կոտրված ՌԴ-ը վերագտել է իրեն ու իր դիրքերն է վերագրավում տարածաշրջանում՛՛,-այսօր, խոսելով Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններից, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա՝ այն համարձակությունն ու վստահությունը, որ Ռուսաստանն է ցուցաբերում, խոսում է այն մասին, որ դա արկածախնդրություն չէ: ՛՛Եվրոպան, որ տարածաշրջանում գլխավոր ընդդիմախոսն է, շատ […]

Վարդենյաց լեռնանցքում մեքենաները դուրս են բերվել ձնաբքից

ՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  18-ին ժամը  05:00- ի  սահմաններում, եղանակային պայմանների  պատճառով  Վարդենյաց  լեռնանցքում  տեղի էր ունեցել մեքենաների կուտակում, որոնք  ձնաբքից դուրս են բերվել ճանապարհը սպասարակող  «Շանթ- Սեյրան» ՍՊԸ – ի  ճանապարհաշինարարների  ջանքերով:  Ներկա պահին  ճանապարհահատվածը  գործում է  բնականոն:          

Իրարանցում “Կյանքի խոսք”-ում

“Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության  հայաստանյան կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը այս օրերին Շվեդիայում է եւ մասնակցում է համաշխարհային ժողովի: Նշենք, որ երեկ լուրեր տարածվեցին, թե “Կյանքի խոսք”-ը լուծարվել է եւ կառույցի միջազգային ղեկավար Ուլֆ Էկմանը հայտարարել է կաթոլիկ եկեղեցու հետեւորդ դառնալու մասին:  Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սիմոնյանը զանգահարել է իր կառույցի անդամներին եւ հորդորել, որ չանհանգստանան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված