16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Մարտի 18-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:  Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման,  տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Նախագահ Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել արտագաղթի տագնապալի ծավալները […]

Նախարարը ներկայացրել է ռեկտորի պաշտոնակատարին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալասրանում  /Պոլիտեխնիկում/  հրավիրված ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ՀՊՃՀ պրոֆեսորոդասախոսական անձնակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր  Հովհաննես Թոքմաջյանին: ՀՀ ԿԳ նախարարը  նախ շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Ա. Ավետիսյանին՝ աշխատանքի համար: Ներկայացնելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին ՝Ա. Աշոտյանը կարևորել է նրա փորձն ու հմտությունը […]

Մեզ փորձում են անկյուն քշել, քանի մենք իրերն իրենց անուններով ենք կոչում. Պուտինը` միջազգային պատժամիջոցների վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ելույթի սկզբում  նշել է, որ Ղրիմի հանրաքվեն կենսական նշանակության հարց է ՝ պատմական նշանակություն ունեցող։ “Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե տեղի ունեցավ։ Ավելի քան 96%-ը կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն։ Թվերն ավելի քան համոզիչ են։ Հասկանալու համար, թե ինչո՞ւ նման ընտրություն կայացվեց, պարզապես պետք է իմանալ պատմությունը”,-ասել է նա։ ՌԴ […]

Ռուսաստանին հանեցին “Մեծ ութնյակից”

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի կառավարությունները որոշում են կայացրել դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը “Մեծ ութնյակի” շրջանակներում: Այս մասին Europe 1-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Նա ասել է, որ այսօր բոլոր այս գերտերությունները կհավաքվեն` բացառությամբ Ռուսաստանի:

”Լավագույն դրվագը Մովսիսյանի կրնկով փոխանցումն էր”.Տիտով

Մոսկվայի ”Սպարտակի” նախկին ավագ Եգոր Տիտովը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում իր նախկին թիմի եւ ”Անժիի” միջեւ հանդիպումը, որի վերջին վայրկյաններին ”Սպարտակը” բաց թողեց հաղթանակը իր ձեռքից: ”Եվ նորից ”Սպարտակը” առանց հաղթանակի: Երկրորդ բաց թողած գնդակը իսկական առեղծված է: Խոսենք լավի մասին. օրվա դրվագը Մովսիսյանի կրկնով փոխանցումն էր ”Անժիի” տուգանային հրապարակում: Այդպիսի պահերի համար էլ դիտում ենք […]

Ժիրինովսկու ասածները կապ չունեն ռուսաստանյան իրականության հետ

”Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Ղրիմի հարցը քաղաքական առումով արդեն լուծված է, և Ղրիմն այլևս չի հայտնվի Ուկրինայի ղեկավարության տակ: ՛՛Ղրիմի հետ խաղն արդեն խաղացած է, այն ավելի լայն խաղի հիմք է, ես նկատի ունեմ հենց Ուկրաինային, Ռուսաստանն ուզում է ազդել Ուկրաինայի որոշ մարզերի որոշումների վրա”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետը: Վերջինիս խոսքով՝ Ուկրաինան […]

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Հաագայում

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Հաագայում, մարտի 24-25-ին՝ Միջուկային անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում, տեղեկացնում է ադրբեջանական Trend-ը: Նա ասել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կայցելի ապրիլին։

Ինչ՞ու ՀՀԿ ներկայացուցիչները չեկան /վիդեո/

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը այսօր նախաձեռնեց “Տնտեսություն  և Գործարարություն” ակումբի բացումը: Ակումբը նպատակ ունի հրավիրելու բոլոր քաղաքական կուսակցությունների վերլուծական միտք ունեցող անձանց և վերլուծական միտք ունեցող անձանց և վերլուծական կենտրոնների մասնագետների, քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտներում ռազմավարական և կիրառական բարձր կարևորության հարցեր, ինչպես նաև ձևավորել տեսակետների պլատֆորմ՝ դրանց վերաբերյալ: Նախաձեռնությունը ողջունեցին Աժ տարբեր կուսակցությունների պատգամավորներ: Նրանք ներկայացրին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված