18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ժիրինովսկու ասածները կապ չունեն ռուսաստանյան իրականության հետ

”Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Ղրիմի հարցը քաղաքական առումով արդեն լուծված է, և Ղրիմն այլևս չի հայտնվի Ուկրինայի ղեկավարության տակ:

՛՛Ղրիմի հետ խաղն արդեն խաղացած է, այն ավելի լայն խաղի հիմք է, ես նկատի ունեմ հենց Ուկրաինային, Ռուսաստանն ուզում է ազդել Ուկրաինայի որոշ մարզերի որոշումների վրա”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետը: Վերջինիս խոսքով՝ Ուկրաինան հիմա, մեղմ ասած, թույլ վիճակում է, և ՌԴ-ն էլ ուզում է մասնաբաժին ստանալ: ՛՛Այնքան կարևոր չէ, ինչ է տեղի ունենում Ղրմում, այլ ինչ տեղի կունենա Ուկրաինայի մյուս համանյքներում՛՛:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների, մասնավորապես ԱԳ նախարարի լռությանը այս հարցի հետ կապված, ապա Իսկանդարյանը շեշտեց, որ Հայաստանը չպիտի ոչ մեկի կողմն էլ բռնի: 

՛՛Իսկ ինչո՞ւ որևէ մեկի կողմն անցնել, եթե մենք ասենք, որ սուրբ պատերազմի կողմնակիցն ենք, լիբերալ արժեքների ու դեմ ենք չար Ռուսաստանին, կամ հակառակը, հիմա Հայաստանը սպասում է, ու ես չեմ կարծում, որ այլ դիրքորոշում պետք է լինի՛՛:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը կարող է  որևէ ազդեցություն ունենալ ԼՂՀ-ի հարցում, Իսկանդարյանը պատասխանեց, որ Ժիրինովսկին ասում է, որ նա7 Հնդկաստանն ու Թուրքիան պետք է վերցնել: ՛՛Նա տաղանդավոր մարդ է, շատ դերասանական, կրկեսայաին կամ քաղաքական առումով, բայց նպատակները, որոնց նա ցանկանում է հասնել, ռուսաստանյան իրականության հետ որևէ կապ չունեն՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ