16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Սիսիանը` երիտասարդական մայրաքաղաք. /ֆոտո /

Քիչ առաջ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին հանձնեց երիտասարդական մայրաքղաքի բանալին: Հիշեցնենք, որ այս տարի Սիսիանը ճանաչվել է երիտասարդական մայրաքաղաք: Արսեն Քարամյանը նշեց, որ Սիսիանում ծրագրեր են իրականացվելու երիտասարդների համար, միայն պետբյուջեից 30 մլն դրամ է նախատեսվել: Հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: […]

Կգնի այդ շենքում . օրվա կադր

Մեր օրերում ոչ մեկին չես զարմացնի տարաբնույթ հայտարարություններով: Սակայն մայրաքաղաքի տարբեր թաղամասերում Երեւանի քաղաքապետարանի կողմից տեղադրված հայտարարությունների  վահանակում զետեղված մի հայտարարություն արձանագրվեց Henaran.am-ի ֆոտոխցիկի կողմից: “Կգնեմ բնակարան այս շենքում”` նման հայտարարություն էր վահանակի վրա…

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  Տեղի գյուղատնտեսության ոլորտի  ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, ուր նախարարը,  ամոփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի,հանգամանորեն ծանոթացել է  նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին,խոստանալով հնարավորինս […]

“Դ!ԵՄ ԵՄ” շարժումը կկանգնի լուրջ մարտահրավերների առաջ. կանխատեսում թե՞…./վիդեո/

Եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի պարտադիր կուտակայինի մասին օրինագիծը, ապա հնարավո՞ր է քաղաքացիական նախաձեռնության կողմից սկսած պայքարը վերաճի քաղաքականի: Մայդանը կտեղափոխվի՞  Հայաստան հարցի շուրջ Henran.am-ի թղթակիցը զրուցեց նախագահի նախկին թեկնածու, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ: “Սահմանադրական դատարանի կողմից կայացված ինձ համար սպասելի որոշումից հետ … Ես ենթադրում եմ, որ նրանք դա կհամարեն, որ օրենքը սահմանադրությանը […]

Ինչ է սպասվում Պոլիտեխնիկին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դրվել է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի վրա: Հիշեցնենք, որ ՀՃՊՀ-ի ռեկոտ Արա Ավետիսյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել:  Հովհաննես Թոքմաջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ բնականաբար ավելի հանգիստ կլիներ մնալ ու աշխատել իր ղեկավարած համալսարանում, քանի […]

Բոլոր բիզնեսները Աժ-ում…./վիդեո/

Այսօր գործատուների հանրապետական միության կողմից նախաձեռնած՝  “Տնտեսություն  և Գործարարություն” ակումբի բացման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀԱԿ անդամ Երևանի նախկին քաղաքապետ՝ Վահագն խաչատրյանը: “Մեր մոտ բիզնես հասկացողությունը ներկայացված է ԱԺ-ում: ԱԺ-ից դուրս այլևս բիզնես չկա: Այն ինչի մասին,  որ խոսում ենք փոքր բիզնես՝ ինչքան խոսում ենք, այդքան անհետանում է….”: Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանում տիրող միակ […]

78-ամյա ծերունին մենակությունից էր ինքնահրկիզվել. Sosi-tv.am

Մարտի 18-ին, ժամը 07.03-ին, Սյունիքի մարզի փրկարարական վարչությունում ահազանգ ստացվել է, որ  Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվում: Ըստ Sosi-Tv-ի, պարզվել է, որ ինքնահրկիզվել է 1936 թ. ծնված Մինաս Պապյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ Իլյա Բարսեղյանի այրված դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ ոստիկանության տվյալների ինքնահրկիզումը […]

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. մարտի 19-ից Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 25,5 կմ-ից 29,2 կմ հատվածում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն` թույլատրվելու է միակողմ հետադարձեր 25,6,5 կմ-ում` ուղղությունը Արմավիր-Երևան, 28,4 կմ-ում` ուղղությունը Երևան-Արմավիր, իսկ 26,3 կմ-ում երկկողմ հետադարձը կազմակերպվելու է միակողմ` ուղղությունը Երևան-Արմավիր (տես նաև գծապատկերը):

Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմ. Պուտինը ստորագրեց /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հայտարարել է, որ դիմում է Դաշնային խորհրդին`  սահմանադրական օրենք առաջադրելու, որով Ղրիմն ու Սեւաստոպոլը կընդգրկվեն Ռուսաստանի կազմում: Պուտինը հայտարարել է, որ ղրիմցիների եւ ռուսների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի Ղրիմն ու Ռուսաստանը միանան: Այնուհետեւ Պուտինը, Ղրիմի իշխանություններն ու Սեւաստոպոլի քաղաքապետը համաձայնագիր են ստորագրել, որով Ղրիմը եւ Սեւաստոպոլը մտնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված