09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 Տեղի գյուղատնտեսության ոլորտի  ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, ուր նախարարը,  ամոփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի,հանգամանորեն ծանոթացել է  նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին,խոստանալով հնարավորինս օժանդակել վերջիններիս լուծմանը:      Նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հատկապեսանհանգստացնող  այն իրողության վրա, որ վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշն ամենացածրն է հանրապետությունում: «Եթե հանրապետությունում օգտագործվում է վարելահողերի 72 տոկոսից ավելին, ապա Վայոց ձորի մարզում  նույնքան է չօգտագործվող վարելահողերի տոկոսը:   Անհրաժեշտ է լրջորեն մտածել կարևոր այս ցուցանիշի բարելավման և վիճակը կայունացնող քայլերձեռնարկելու մասին:Մանավանդ, որ առջևում գարնանացանն է, և ներկայումս ընթանում են հանրապետություն ներկրված բարձրորակ սերմացուների և պարարտանյութերի բաշխման աշխատանքները»,- հանձնարարել է  նա :

  Անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացված մթերումների խնդրին,նախարարը նշել է, որ անցյալ տարի, հիմնականում պայմանագրային հիմունքներով աշխատելու շնորհիվ, որոշակի դրական առաջընթաց է ապահովվելինչպես մթերումների, այնպես էլ՝  դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացներում: Սակայն,   այդ ոլորտում դեռևս թերություններ կան, որոնց լուծման ճանապարհներից մեկը նախարարը մարզում գյուղատնտեսական  կոոպերատիվների ստեղծումն է համարել: Հատկապես կարևորվել է խաղողագործական կոոպերատիվի ստեղծումն  Աղավնաձոր համայնքում: « Առաջիկայում մարզպետի հետ մենք անդրադառնալու ենք այդ խնդրին»,- ասել է  Սերգո Կարապետյանը;

Անդրադարձ է եղել նաև պետական միջոցներով մարզում կառուցված սպանդանոցի կարևորությանը, որը շահագործման կհանձնվի առաջիկայում:

Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության  նվաճումների»  ոսկե մեդալներով պարգևատրել է Ռինդ ևՎերնաշեն համայնքների այգեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին  նախարար Սերգո Կարապետյանը, մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է «ԱՐԻՏ»  այծաբուծական տնտեսություն, եղել «ԳՈԼԴԵՆ ԳՈՈՒԹ»  կաթի վերամշակման գործարանում, ծանոթացել արտադրությանն ու զրուցել  աշխատակիցների հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ