09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

78-ամյա ծերունին մենակությունից էր ինքնահրկիզվել. Sosi-tv.am

Մարտի 18-ին, ժամը 07.03-ին, Սյունիքի մարզի փրկարարական վարչությունում ահազանգ ստացվել է, որ  Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվում:
Ըստ Sosi-Tv-ի, պարզվել է, որ ինքնահրկիզվել է 1936 թ. ծնված Մինաս Պապյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ Իլյա Բարսեղյանի այրված դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ ոստիկանության տվյալների ինքնահրկիզումը կատարվել է բենզինի միջոցով: 

Հարեւանները հրաժարվեցին հեռուստատեսության խցիկի  առջեւ որեւէ բան ասել,  սակայն հայտնեցին, որ 78-ամյա ծերունին ապրում էր միայնակ: Կինը մեկ տարի առաջ էր մահացել: Նրա երկու որդիները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Հարեւանուհի Մարինե Հարությունյանը պատմեց, որ բոլորն էլ սիրում ու հարգում էին ծերունուն, ինքն էլ հաճախակի այցելում, օգնում էր նրան:

Որեւէ լուրջ առողջական խնդիր չուներ, միայն վերջին ժամանակներս սրտից էր գանգատվում:

Դեպքի մասին շատ բան հարեւանուհին չէր կարող ասել,  միայն ասաց, որ փաստաթղթեր է թողել ու նամակ գրել`մոտավորապես այս բովանդակությամբ`”Բոլորից շնորհակալ եմ, բայց ինձ կներեք, էլ մենակությանը չեմ դիմանում”: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ