16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Մահացել է Արա Շիրազը

“Նաիրի”  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում անցած գիշեր, 73 տարեկան հասակում  մահացել է ՀՀ Ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Նրա մոտ գլխուղեղի ինսուլտ էր ախոտորոշվել, եւ քանդակագործը անցած տարվա դեկետմբերի 15-ից հիվանդանոցում էր:  Արա Շիրազը բանաստեղծ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի որդին է: 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի  17-ին  Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը: Առավոտյան  տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստը, որից հետո աշխատանքները սկսեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին  մասնակցում էին շուրջ 150 […]

ԱԳ նախարարն արձագանքել է Ղրիմի հանրաքվեին

Պատասխանելով “Առաջին լրատվական” ծրագրի հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. “Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա”: Իսկ ինչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա հարցին […]

Մինչ Ուկրաինան եռում է, ՀՀ դեսպանի “բիզնեսի ձայնը բարձր է լսվում”. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ մինչ Ուկրաինան եռում է, իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ձայնը քաղաքական հարցերում գրեթե չի լսվում, սակայն փոխարենը վերջինիս ձայնը շատ բարձր է “լսվում” բիզնես “զարգացումներում”։ “Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից բացված “Մեգա Մեդ” բժշկական գործարանի 35 տոկոսը, ըստ մեր աղբյուրների, պատկանում է հենց Անդրանիկ Մանուկյանին, առավել ստույգ՝ նրա որդի Դավիթ […]

Մանուչարյան.”Վստահ եմ`”Ուրալը” հաջորդ տարի հանդես կգա Պրեմիեր լիգայում”

Եկատերինբուրգի ”Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանը մասնակցել է ”90 минут плюс” հաղորդմանը, որում խոսել է իր թիմի վերջին խաղի մասին, որում Մանուչարյանը դարձել էր 2 գոլի հեղինակ եւ հաղթանակ պարգեւել ”Ուրալին”: ”Խաղադաշտ դուրս գալուց առաջ Ալեքսանդր Տարխանովն ասաց, որ պետք է խաղալ, ջանալ եւ կառչել գնդակից: Ես դուրս եկա խաղադաշտ, փորձեցի իրականություն դարձնել դա եւ գոլ […]

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զուգարանները վճարովի՞ են. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ երեկ իրենք մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացավ այն մասին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պետքարաններից /կանանց պետքարանի մասին է խոսքը/ օգտվելու համար իրենք վճարել են 100 դրամ։ Մինչդեռ նախկինում դրանք անվճար էին։ “Դիմեցինք Էջմիածնի Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին՝ հետաքրքրվելու, թե ինչու է պետքարաններից օգտվելը դարձել վճարովի։ […]

Ռեստորանի ցեմենտի շերտի տակ մեկ տոննայից ավելի ոսկու հանքանյութ են հայտնաբերել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ Վարդենիսի ոստիկանները Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանին պատկանող չգործող ռեստորաններից մեկում՝ ցեմենտի բարակ շերտի տակ մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել։  “Սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանն ասաց, թե իրենք տնօրենին պատկանող տարածք չեն մտել, չեն ստուգել։ Փոխարենը ոստիկանները մտնում և խուզարկում են շարքային […]

Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ-ն կոչ է անում միջազգային դիտորդներ հրավիրել

”Այսօր ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել այն մասին, որ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը: Մեզ ծանոթ են այս մեթոդները, որոնք նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը և հող պատրաստել նոր սադրանքների համար: Հայկական կողմը վճռականորեն դատապարտում է այս գործելաոճը և կոչ անում անմիջապես միջազգային դիտորդներին հրավիրել ու քննել միջադեպի մանրամասները, գտնելով մեղավորներին”,-հայտնել է ՊՆ խոսնակ […]

Ֆինանսների նախարարությունը մոտ 3 հազար դոլար է ծախսել մեկ ավտոմեքենայի վերանորոգման համար. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2013թ. տարեվերջին 1 մլն 200 հազար դրամ կամ մոտ 3 հազար դոլար է ծախսել՝ ընդամենը մեկ ավտոմեքենայի վերանորոգման համար։ ““Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել է մեքենայի ավտոմատ փոխանցման տուփը: Գումարն էլ, բնականաբար, տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից։ Ինչպես հայտնի դարձավ “Ժոդովուրդ”-ին, դա նախարար Դավիթ Սարգսյանի ավտոմեքենան է”,– գրում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված