18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նինելի աղանդը ոսկիներն է խլում. երեխան հոգեկան շեղում է ստացել /ֆոտո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սեւակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը “Հենարան” մամուլի ակումբում այսօր խոսեցին նոր աղանդների մասին: Վերջերս լիգային է դիմել Էրեբունի զանգվածում ապրող մի աղջիկ, որը տեղեկացրել է նոր աղանդի մասին:

“Մենք հայտնաբերել ենք այնտեղ գործող “Պենտեկոստե” աղանդը, որի գլխավոր հովիվը Նինել Մովսիսյանն է: Նա զոմբիացնելով մարդկանց` վերջիններիս փողն ու ոսկիներն է խլում եւ այդ կերպ զարգացնում իր բիզնեսը”, – նշեց Դանիել Պետրոսյանը: Ըստ նրա, Հայսստանում գործող շատ աղանդների հովիվները կանայք են: Այս եկեղեցին արդեն գործում է մոտ 10 տարի:

Լիգային դիմած աղջիկը պատմել է նաեւ, որ իր բարեկամներից մեկին, ով չի ցանկացել աղանդի անդամ դառնալ` երեք օր փակել են սենյակում: “Երեք օր նրան փակել են սրբերով լի սենյակում, որպեսզի չարը նրա մեջից դուրս գա, եւ այդ երեխան հոգեկան շեղումներ է ստացել: Նրանք համագործակցում են “Հույսի տուն” աղանդի հետ, որի կենտրոնը Շենգավիթում է: Նրանք էլ զբաղված են երեխաների ճամբարներ կազմակերպելով”,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:

Ի դեպ,  “Պենտեկոստեում” դրված են սնդուկներ, որտեղ էլ հավաքվում է հետեւորդների կողմից վերցված ոսկիները:

ՄԵԼ-ը տրամադրել է նաեւ  լուսանկարներ`”Պենտեկոստեի” հավաքներից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ