09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

ՀԲ-ն հաստատեց Հայաստանին տրամադրվելիք 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ  դոլար վարկը: Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:  Հայաստանը հետևողականորեն բարեփոխել է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը, առաջնահերթյունների ներքո մասնավորապես կարևորելով […]

Տարոն Մարգարյանը պետք է բացատրություն պահանջի ՛՛Գազպրոմ- Հայաստան՛՛ -ից

Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների շահերը պաշտպանել ՛՛Գազպրոմ- Հայաստան՛՛ ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից: Մարտի 24-ին հետևյալ նամակն է ուղարկվել Երևանի քաղաքապետին: Հարգելի պարոն Մարգարյան,  Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը ՛՛Գազպրոմ-Հայաստան՛՛ ընկերության ենթադրյալ մեքենայություններից պաշտպանելու մասին: Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք այն […]

“Մեծ ութնյակից” Ռուսաստանին չկարողացան հանել, իրենք են դուրս գալիս

Հաագայում նախօրեին ուշ երեկոյան հանդիպել են “Մեծ ութնյակի” երկրների ներկայացուցիչները` քննարկելու Ռուսաստանին կառույցից հանելու հարցը, տեղեկացնում է НТВ-ն: Սակայն քանի որ երկրին այդ կառույցից հանելու գործընթաց պարզապես գոյություն չունի, մնացած երկրները որոշել են իրենք սառեցնել իրենց անդամակցությունն այդ կառույցին, որպեսզի այդ ձեւաչափը սառեցվի: Այսպիսով, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան ստիպված են […]

Պահանջում են

՛՛Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում՛՛ ալտեր-կոնֆերանսի մասնակիցները ՛՛Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում՛՛ միջազգային կոնֆերանսը գնահատում են որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի ՛՛տնտեսվարման մոդելի՛՛ լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի ազդեցության սքողմանն ուղղված քայլ։ Ուստի ալտեր-կոնֆերանսի մասնակիցները պատրաստել են հայտարարություն, որը […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին

              Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար իրավունքների  վերաբերյալ` Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության բռնագաղթի կապակցությամբ Ակնհայտ է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցող ռազմաքաղաքական լարվածության նոր ալիքը միանգամայն իրական անվտանգության սպառնալիք է ստեղծում Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայի հյուսիսում, մասնավորապես՝ Քեսապում, ապրող հայության համար: Այս առիթով ցանկանում ենք հիշեցնել, […]

”Սպարտակը” Չերչեսովին առաջարկել է տարեկան 1.5 մլն եվրո աշխատավարձ

Մոսկվայի ”Սպարտակը”, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը, ”Ամկարի” ներկայիս գլխավոր մարզիչ Ստանիսլավ Տարասովին առաջարկել է 3 տարվա պայմանագիր: Տարեկան նա կստանա 1.5 մլն եվրո աշխատավարձ: Ակումբը գլխավորելու վերաբերյալ որոշումը կկայացվի վաղը մինչ երեկո: Չերչեսովի հետ արդեն հանդիպել է ”Սպարտակի” տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը:

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Խուան Կառլոս Առաջինին, Իսպանիայի բարեկամ ժողովրդին և Ադոլֆո Սուարես Գոնզալեսի ընտանիքի անդամներին ու մերձավորներին:

Սպանվել է Սաշա Բելին /ֆոտո, վիդեո/

Ուկրաինայի Ռովնո քաղաքում սպանվել է ազգայնական «Պրավի սեկտոր» կուսակցության ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն, ով ավելի հայտնի է որպես Սաշա Բելի, գրում է  INTERFAX.RU-ն: Սպանությունը տեղի է ունեցել գիշերը, «Три карася» սրճարանի մոտակայքում։ Բելիի մարմինը հայտնաբերվել է սրճարանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Նշվում է նաեւ, որ անհայտ անձիք առևանգել են սրճարանում գտնվող ևս 6 մարդու: […]

՛՛Հոկտեմբերի 27՛՛-ի վկաները մահանում են կասկածելի հանգամանքներում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Մի քանի օր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկը՝ 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի Տիգրան նազարյանը մահացել է քաղցկեղից: Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել Նաիրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված