09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Ֆուտբոլային գոլի անհավանական տոնում/վիդեո/

Էստոնական ”Նիմմե Կալյու” ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խիդեսոտի Վակուին օրիգինալ ձեւով է տոնել ”Ֆլորայի” դարպասն ուղարկած գնդակը: Գոլը խփելուց հետո նա մոտեցել է խաղադաշտի անկյանը, որպեսզի բոուլինգ խաղա: Կեգլիի դերում հանդես են եկել խաղընկերները: Այսկերպ Վակուին ամեն ինչ արել է գոլը անմոռանալի դարձնելու համար:

Մանկական ստացիոնարներում նկատվում է շնչառական վարակների աշխուժացում

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` 2014 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում դիտվում է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նվազում: Նվազել են նաև լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերը: Իրականացված ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունները վկայում են, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը (H1N1 պանդեմիկ և H2N3 ենթատեսակներ): Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի […]

Մեքենան անցել է սառույցի տակ. կա զոհ

Կամչատկայում նախօրեին Բոլշակա գետի շրջակայքում մեքենա է անցել սառույցի տակ: Մեքենայում եղել են 1957 թվականին ծնված վարորդն ու նրա կինը: 5 սանտիմետրանոց սառույցի շերտը չի կարողացել պահել մեքենայի ծանրությունը, կոտրվել է, եւ մեքենան անցել է սառույցի տակ: Կնոջը հաջողվել է դուրս գալ մեքենայից ու փրկվել, սակայն նրա ամուսինը մահացել է:

Ի՞նչու ԲՀԿ-ն չի անդրադառնում Ծառուկյանի խաղատանը. ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկմանը՝ ոչ իշխանական ուժերին հարցրեց, թե ի՞նչու ներկայացված հարցադրումների մեջ չի ներառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որն ընդունված օրենքի համաձայն՝ երևանամերձ շրջանում միակն է մնացել, իսկ մյուս փոքր խաղատները փակվել են։ Նախարարը այնուհետեւ դիմեց Նաիրա […]

Մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ևս մեկ զինվոր է մահացել

Այսօր՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:  ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ.Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:    ԼՂՀ ՊՆ […]

Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը լրջագույն մարտահրավեր է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: “Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով”,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին […]

Ավելի լավատեսական ելույթ էի ակնկալում. Շարմազանովը՝ Մինասյանին

Արագաչափերի, կարմիր գծերի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների նախագծի վերաբերյալ խոսելիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, թե  քաղաքացին իր միջին եկամուտից 70-80 տոկոսը ծախսում է հարկերի ու տուրքերի վրա: Այդ ամենը բեռ է, և եթե պետությունը նոր հարկատեսակ սահմանելիս դա հաշվի չի առնում, ուրեմն հաշվի չի […]

Ձեզանից վախեցող չկա. Թովմասյանը՝ ընդդիմությանը

    Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում հանդես եկավ ոչ իշխանական պատգամավորների առաջարկի վերաբերյալ ելույթով: Հիշեցնենք, որ չորս խմբակցությունները առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի կարմիր գծերի, արագաչափերի հետ կապված մի շարք հարցեր: Նախարարը նշեց, որ հանձնաժողովներ ստեղծվում են օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված: ՛՛Իսկ ի՞նչի վերաբերյալ է լինելու այս ժամանակավոր հանձնաժողովը՛՛,-հարցրեց նախարարը: Նա […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 26-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 10-43 շենքերի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 172, 174, 176, 178 շենքերի, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի, Կարապետյան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված