05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ավելի լավատեսական ելույթ էի ակնկալում. Շարմազանովը՝ Մինասյանին

Արագաչափերի, կարմիր գծերի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների նախագծի վերաբերյալ խոսելիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, թե  քաղաքացին իր միջին եկամուտից 70-80 տոկոսը ծախսում է հարկերի ու տուրքերի վրա: Այդ ամենը բեռ է, և եթե պետությունը նոր հարկատեսակ սահմանելիս դա հաշվի չի առնում, ուրեմն հաշվի չի առնվում նաև Սահմանադրության նորմը: ՛՛Մի մեղադրեք ընդդիմությանը, թե իբր շահարկում են ամեն ինչ: Հանրությանը հուզող ցանկացած հարց պետք է հնչեցվի այստեղ: Բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրում, ինչպես նշված է Սահմանադրության մեջ, բարձրագույն արժեքը մարդն է, և եթե իշխանությունները փորձում են բարձրագույն արժեքի նկատմամբ վարել քերթելու քաղաքականություն, ապա այդ բարձրագույն արժեքից կմնա զրո՛՛,-նշեց նա: 

Մինասյանի ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ավելի լավատեսական ելույթի էր սպասում: 

՛՛Հարգելի պարոն Միանսյան, Դուք ասում եք, որ մեծամասնությունը խուսափում է քննարկումներից, բայց եթե մենք նման մտադրություն ունենայինք, չէինք առաջարկի այս հարցը քննարկել լսումների ժամանակ՛՛,-նշեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ