09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Անհետացած ինքնաթիռի ճակատագիրը հայտնի-անհայտ է մնում /ֆոտո/

Malaysia Airlines ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ անհետացած Boeing օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում, տեղեկացնում է NBC News-ը:  Malaysia Airlines ավիաընկերությունը հաղորդագրություն է ուղարկել անհետացած ինքնաթիռում եղած 239 մարդկանց հարազատներին, որում ասվում է. “Մենք ստիպված ենք ենթադրել, որ MH370 չվերթի ինքնաթիռն անկասկած վթարվել է: Ցավոք, ինքնաթիռում եղած մարդկանցից որևէ մեկը ողջ մնալ չէր […]

Մենք էսօր Քեսաբը կորցնում ենք, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.  Սիրիայի հայաբնակ Քեսաբ տարածաշրջանի փաստացի անկումը մեր գիտակցության մեջ պատմության ողբերգական էջեր է ոգեկոչում։ Քեսաբի հայությունը կրկին տնավեր եղած, կրկին գաղթականի կարգավիճակում, կրկին ստիպված է կողոպուտից ու սպանդից խուսափելու ճարահատ քայլեր ձեռնարկել, կրկին ստիպված է դիմել այս ու այն իշխանություններին, նայել Արևելք, Արևմուտք, Հյուսիս, Հարավ փրկության հույս որոնելով։ Ու սա […]

Ի՞նչու էր բարկացել Շուշան Պետրոսյանը. Իրատես de facto

“Իրատես de facto” թերթը գրում է. Երեկ ԱԺ-ի նիստերի դահլիճին կից սրահում գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես էր բացվել՝ “Շիրակ”  հայրենակցական միության նախաձեռնությամբ։ Ներկա էին քիչ թվով պատգամավորներ եւ խորհրդարանի որոշ աշխատակիցներ, որոնք նկարիչների ելույթի ժամանակ ակտիվ խոսում էին, եւ վերջիններիս ձայնը պարզապես չէր լսվում։ Ներկաներից ամենաջղայինը Շուշան Պետրոսյանն էր, որի դեմքի խոժոռ արտահայտությունը հեռվից կատելի էր։ […]

”Դեռ կա հնարավորություն զբաղեցնել առաջին հորիզոնականը”.Արոնյան

Այսօր Խանտի Մանսիսկում կկայանան շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրի պարտիաները: Երկրորդ հորիզոնականում ընթացող Լեւոն Արոնյանը խոսել է մրցաշարում իր հնարավորությունների մասին.”Յուրաքանչյուր պարտիա ես դիտարկում եմ որպես առանձին  փորձառություն: Դեռ առջեւում է մրցաշարի երկրորդ կեսը, դեռ կա հնարավորություն պայքարել առաջին հորիզոնականի համար: Այնպես որ ամեն ինչ դեռ առջեւում է, ուղղակի պետք է խաղալ […]

2000 դոլար տանուլ տալուց հետո ինքնասպան է եղել, թե՞ դրդել են. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Մարտի 19-ին Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի էր հայտնաբերվել։ Զալիկո Լուլուկյանը Ջավախքից էր, սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 3-րդ կուրսում։ Ինքնասպանության լուրը ցնցել է Ջալիկոյի ընկերներին և ողջ ջավախքահայությանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների 21-ամյա Զալիկո Լուլուկյանը աշխատել է “Տոտո գեյմինգ” բուքմեյքերական ընկերությունում։ Վերջինս խաղադրույք է կատարել […]

ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. “ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի, այն, ինչ հիմա տեղի կունենա, բոլորովին նոր բան է լինելու, թե ինչ՝ կտեսնենք։ Ըստ էության մենք տեսնում ենք ամենամեծ լարվածությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո”,- մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի դոցենտ,   հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ գնահատելով Ուկրաինայի […]

Կրակել են բժշկի դեմքին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Մարտի 21-ին մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանին և գազային ատրճանակով կրակել նրա դեմքին: Մեր հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել հիվանդանոցի տարածքից 4 կմ հեռու գտնվող խանութի տերերի և Կարեն Մուրադյանի միջև՝ ավտոկայանատեղիի պատճառով: Մանրամասները՝ […]

Կրակոց չի եղել, զոհեր, վիրավորներ չկան՝ ԲՀԿ պատգամավորը հարթել է վեճը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության մանրամասները “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել հենց դեպքի վայրում։Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մեր թղթակցին հայտնեցին, որ մարտի 9-ին տեղի է ունեցել վիճաբանություն երկու փուլով՝ “Պույ-պույ” և “Վեվ” սուպերմարկետների մոտ։ Պուպ-պույ մականունով հայտնի Արտակ Հակոբյանը, ով համանուն սուպերմարկետի սեփականատերն է, վիճաբանել է “Վեվ”-ի սեփականատեր […]

Գագիկ Ծառուկյանը այլևս չի շփվում իշխանության հետ. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Կիրակի օրը Հաագա մեկնող Սերժ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի ճանապարհել օդանավակայանում։ Մեր տեղեկություններով՝ Ծաղկաձորում համահայկական խաղերի օրը Սերժ Սարգսյանի կոշտ խոսակցությունից հետո Ծառուկյանը, որը հաջորդող օրն էլ չէր մասնակցել ԱԱԽ նիստին, իշխանական հիերարխիայի հետ այլևս չի շփվում: Մանրամասոները՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված